«Հրապարակ». Թքած ունենալուց մինչև փաթթած անելը մեկ քայլ է
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ամենայն հավանականությամբ, հավատում է այն սեւեռուն ծրագրին, որ քաղաքի շենքերի տանիններին ձեղնահարկեր են կառուցվելու, եւ մարդիկ այնտեղ բնակարաններ են ստանալու: Ճիշտն ասած՝ ես դեժավյու ապրեցի Մարությանի հայտարարությունից՝ «բնակարան են ստանալու»: Վերջին անգամ մարդիկ բնակարան են ստացել սովետի թվին, մեկ էլ աղետի գոտում: Եվ հիմա հանկարծ, պարզվում է՝ բնակարան ենք ստանալու Երեւանում: «Ստանալ» բառն այս դեպքում շատ մոգական է: Ձրի եք տալու: Բայց մի հատ նաեւ պարզենք՝ ու՞մ եք տալու, կարիքավորներին, թե... Այս հարցերը հստակեցվա՞ծ են: Հազիվ թե: Այդ նույն Հայկ Մարությաեն ասում էր' տրանսպորտի հարց եմ լուծելու: Դե հիմա չստացվեց: Վերելակներն էր փոխելու եւ «ընդլայնելու»: Դա էլ չստացվեց: Գնաց մի տեղ ապօրինի շինարարություն դադարեցնելու' կռվի մեջ ընկավ, չստացվեց, Փաշինյանն ասաց՝ մեքենաների կմախքները հանեք բակերից, երեխաների համար խաղալու տեղ բացեք, դարձյալ ոչինչ չստացվեց: Իսկ օրերս մի քաղաքացի իր ֆեյ- սբուքյան էջում գրել էր՝ մեր բակում ամենակայուն բանը աղբակույտն է, որ չի վերանում: Մի քանի հազար հոգի «լայքել» էր այդ գրությունը: Փաստորեն, աղբն էլ չեն կարողանում տանել: Չի ստացվում:
Նոր Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բախվեցին հպարտ քաղաքացիներն ու ոստիկանները: Սկանդալի կենտրոնում դարձյալ Հայկ Մարությանն էր՝ քաղաքապետարանի մի անկապ որոշումով, որ Օպերայի շրջակայքի սրճարանները պետք է ապամոնտաժվեն: Կենտրոնի թաղապետը կանգնեց, հայտարարեց, թե դա ոչ թե սրճարան քանդել է, այլ Օպերայի բակը կառուցել: Բա որ կառուցում եք, ինչու՞ են մարդիկ բողոքում, ընկնում բուլդոզերի տակ: Եվ վերջապես, Եթե մանսարդնե- րի կառուցումը պլանավորում եք սկսել քաղաքի 5-րդ ճակատից, ապա ինչու՞ սրճարանների կառուցումն ու կանաչապատումը նույնպես չեք սկսում այդ նույն ճակատում: Չէ, եղբայր, իմ կարծիքով՝ ձեղնահարկերի կառուցման ժամանակ պետք է զգոն լինենք, միջոցներ ձեռնարկենք, որ հնարավոր բախումների ժամանակ շենքերի տանիքներից ցուցարարները ոստիկաններին գրկած չընկնեն ու ջարդուփշուր լինեն: ԱԻՆ-ի մարտական հաշվարկները ներքեւում պետք է 24-ժամյա հերթապահություն ապահովեն:
Իմ հարեւան Շմավոնն ասում է, որ Հայկոն Նիկոլի ձեռն էլ բռնած գա, թույլ չի տալու, որ իր բնակարանի վրա հարկ ավելացնեն: Ասում եմ՝ Շմավոն ջան, այս դեպքում չկա քանդման գաղափար, կա միայն կառուցման գաղափար: Հայկ Մարությանն ասել է, որ դա լինելու է կարգավորված, համակարգված աշխատանք' գլխավոր ճարտարապետի եւ քաղաքապետաերանի ճարտարապետական բլոկի կողմից թույլատրված: Նույնիսկ Փարիզի օրինակն է բերել, որ համարվում է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը: Մարդիկ էլ նոր բնակարաններ կստանան, Շմավոն:
- Չէ, իմ բնակարանի տանիքը ես եմ նորոգել, իմ փողով: Այն ժամանակ ոչ ոք չասաց՝ Շմավոն, էդ ինչ ես անում: Հիմա պետք է գան իմ գլխին բնակարան կառուցեն: Չեմ թողնի, պաժառ կտամ, մի Հայկո էլ կողքը կդնեմ:
...
Շարունակությունը՝ «Հրապարակ» օրաթերթ, Էդիկ Անդրեասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու