Նաչալովայի դուստրն իմացել է մոր մահվան մասին
Երգչուհի Յուլիա Նաչալովայի նախկին ամուսինը՝ Եվգենի Ալդոնինն է իրենց դստերն ասել մայրիկի մահվան մասին։ Մոր մահվան ժամանակ Նաչալովայի 12-ամյա դուստրը արձակուրդի մեջ էր ու Լոնդոնում էր։ Այս մասին տեղեկանում ենք gazeta-ից։
Լոնդոնից վերադառնալիս նրան օդանավակայանում դիմավորել է հայրիկն ու ավտոմեքենայի մեջ ասել մոր մահվան մասին։
«Աղջիկս մինչև հիմա շոկի մեջ է։ Նա չէր կարողանում հավատալ»,-ասել է Ալդոնինը, ումից Նաչալովան բաժանվել է 2011թ.-ին։
Ֆուտբոլիստը նաև հայտնել է, որ այժմ դստեր կողքին են իր մայրն ու Յուլիայի ծնողները։
Հաղորդվում է, որ Ալդոնինն այժմ զբաղված է Յուլիայի հուղարկավորության, ինչպես նաև դստեր խնամակալության հարցերով, որպեսզի վերջինս տեղափոխվի իր տուն ու ապրի իր կնոջ ու փոքրիկ եղբոր հետ։
Հիշեցնենք, որ երգչուհին մահացել է մարտի 16-ին Մոսկվայի կլինիկաներից մեկում։ Նաչալովայի հայրը՝ կոմպոզիտոր Վիկտոր Նաչալովը հատնել է, որ դուստրը մահացել է սրտի կանգից՝ արյան վարակի հետևանքով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան