Եթե նույնիսկ այդ սրճարաններից որևէ մեկն իմ հարազատ եղբորը լիներ, դրանից իմ վերաբերմունքը չէր փոխվելու. Փաշինյան
«Այնպես չէ, որ ինձ բերում են քարտեզը, ես խաչ եմ քաշում այս սրճարանի վրա, այստեղ կանաչով եմ ներկում, մյուսը՝ դեղինով»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Օպերայի հարակից տարածքում ապամոնտաժվեց ընդամենը երկու սրճարան, իսկ մյուսները մնացին, որոնցից մեկն էլ, ըստ տեղեկությունների, պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին:
Նրա խոսքով՝ որքան ինքը տեղյակ է՝ այդտեղ իրավական ձևակերպումների խնդիր է:
«Գիտեմ, որ մի մասի դեպքում, երբ որ պայմանագրերով քաղաքապետարանը հնարավորություն է ունեցել լուծել պայմանագիրը միակողմանի, լուծել է: Այն դեպքում, երբ որոշակի այլ իրավական ձևակերպումներ կան, դիմել է դատարան: Ես կարող եմ հավաստիացրել, որ բոլոր այն դեպքերում, երբ կլինի հնարավորություն սկսել գործընթաց և տարածքն ազատել սրճարաններից, բոլոր այդ դեպքերում համապատասխան որոշումներ կկայացվեն»,- ընդգծեց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ իր համար բացարձակ տարբերություն չկա, թե ում են պատկանում սրճարանները. «Եթե նույնիսկ այդ սրճարաններից որևէ մեկն իմ հարազատ եղբորը լիներ, դրանից իմ վերաբերմունքը չէր փոխվելու»։
Հարակից հրապարակումներ`
- Դրական է, որ քաղաքը սկսել են տեսքի բերել. Հաղթանակ Շահումյան
- Բնապահպան. Երևանը պետք է ազատել այս ագրեսիվ ու քաղցկեղածին վիճակից
- Օպերայի տարածքում ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են
- Օպերան մեր առաջնահերթությունն է, կանդրադառնանք նաև մյուս զբոսայգիների սրճարաններին. Վիկտոր Մնացականյան
- Սրճարանների ապամոնտաժումը վերսկսվել է
- Արդարադատությունը բոլորի համար