Լավ վարքի համար՝ պատժի խստացում (forrights.am)
37-ամյա դատապարտյալ Հենրիխ Գրիգորյանն արդեն 10 տարի է, ինչ անազատության մեջ է գտնվում: «Վարդաշեն» ՔԿՀ-ում դրական վարքագիծ դրսևորած Գրիգորյանը 2018 թվականի դեկտեմբերի 27-ին տեղափոխվում է պատժի կրման բաց ռեժիմ՝ աշխատելու և ընտանիք կազմելու մտադրությամբ, սակայն ցանկությունը կիսատ է մնում: Մարտի 15-ին, առանց դատապարտյալին պատճառները բացատրելու,
Դատախազությունը որոշում է կայացնում Գրիգորյանին կրկին տեղափոխել քրեակատարողական հիմնարկ և ռեժիմը խստացնել՝ դարձնելով կիսաբաց. «Դեկտեմբերին՝ դրական վարքագծի համար, Հենրիխի ռեժիմը փոխում դարձնում են բաց, ինքն էլ գնում ա Նռնաձոր, որ աշխատի ու կյանքը դասավորի: Գյուղում անցկացնում ա 3 ամիս, օգնում՝ գյուղում խաղահրապարակ կառուցելու աշխատանքներին, իրա համար հանգիստ ապրում ու աշխատում էր, ոչ մի կարգ չէր խախտում: Մեկ էլ գալիս ասում են, որ Դատախազությունը որոշել ա քեզ էլի նստացնի ու հետ տանի բերդ:
Բայց ոչ ոք Հենրիխին չի բացատրում, թե ինչի կամ որ հիմքով: Եթե մարդը ոչ մի կարգ չի խախտել, իրա դրական վարքագծի համար տեղափոխվել ա, էդ ո՞նց ա հանկարծ 3 ամիս հետո որոշում են, որ պետք ա հետ գնա»,- Forrights-ին էր ահազանգել Հենրիխ Գրիգորյանի հարազատներից մեկը:
Խնդրին առավել մանրամասն ծանոթանալու համար, Forrights-ը կապ հաստատեց Քրեակատարողական վարչության հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ Սյունիքի մարզի դատախազությունը որոշում է կայացրել դատապարտյալին բաց ռեժիմից տեղափոխել կիսաբաց ռեժիմ, իսկ Տեղաբաշխման հանձնաժողովից պահանջել է վերանայել որոշումը:
Շարունակությունը՝ forrights.am -ում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու