Արծաթե մեդալ հրաձգության Եվրոպայի առաջնությունից
Հայ հրաձիգները շարունակում են ելույթները Խորվաթիայի Օսյեկ քաղաքում, որտեղ կայանում է Եվրոպայի առաջնությանը:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 20-ամյա մարզիկ Հովհաննես Մարգարյանը խառը վազք վարժությունում ցույց է տվել գերազանց արդյունք: Մարգարյանը կրթության և գիտության նախարարությանը պատկանող Գյումրու քաղաքապետարանի մարզադպոցի մարզիչ Էդվարդ Ղարիբյանի սանն է:
Նա խոցել է 378 միավոր՝ մինչև 21 տարեկան երիտասարդների պայքարում գրավելով 2-րդ հրիզոնականը:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիան շնորհավորել է Հովհաննես Մարգարյանին և մաղթել սպորտային բարձր նվաճումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան