ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի մասին փաստաթղթերն ուղարկվել են անդամ երկրներին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերնիկովը։
Նա ընդգծել է, որ այս պահին հնարավոր չէ ասել, թե երբ կլինի նոր քարտուղարի նշանակումը։
«Թեկնածուի համաձայնեցման բոլոր անհրաժեշտ գործընթացներն իրականացվել են Բելառուսի կողմից, և որոշման ընդունման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը դեռ 2018-ի դեկտեմբերին ուղարկվել են ՀԱՊԿ անդամ երկրներին»,-ասել է ՀԱՊԿ ներկայացուցիչը։
Սեմերինիկովի խոսքով, փաստաթղթերի ստորագրման ու համաձայնեցման համար ժամկետներ նշված չեն։
Ավելի վաղ «Կոմերսանտ»-ը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր, որ ՀԱՊԿ-ն առաջիկա տարում կարող է մնալ առանց գլխավոր քարտուղարի, քանի որ անդամ երկրներից Հայաստանը համաձայն չէ այդ պաշտոնում Բելառուսի ներկայացուցչին նշանակելու հետ։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը հետ կանչվեց հայկական կողմի նախաձեռնությամբ անցած տարվա նոյեմբերի 2-ին։ Նա անցնում է մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ։ Հայաստանը հայտարարել է, որ պահպանելու է այդ պաշտոնը մինչև լիազորությունների ժամկետի ավարտը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ում անառողջ վիճակ է ստեղծվել. Լուկաշենկո
- Դավիթ Տոնոյան. Բացառում եմ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվի առանց ՀՀ համաձայնության
- Կարասին. ՀԱՊԿ-ը պետք է դինամիկ կերպով զարգանա
- «Կոմերսանտ». Հայաստանի դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ-ը դեռ մեկ տարի կմնա առանց գլխավոր քարտուղարի
- ՀՔԾ. Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
- ՌԴ ԱԳ փոխնախարար. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ իրավիճակը շատ զգայուն է
- Սեմերիկով. Հույս ունենք շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ ձևաչափում
- Պուտինը հանձնարարել է ստորագրել ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ արձանագրությունները
- Տաջիկստանի նախագահը ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասին նշանակելու փաստաթուղթը
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է լուծվի կոնսենսուսով. Արման Եղոյան
- Լուկաշենկոն ստորագրել է Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու նմասին որոշման նախագիծը
- Ղրղզստանի նախագահը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին
- Յուրի Խաչատուրովը կոչ է արել վերջ դնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի կրակոցներին
- ՀԱՊԿ-ում Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան