Պրոբացիայի ծառայությունն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհամագործակցեն
ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև մարտի 19-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր:
ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ դրա շրջանակում կառույցները կհամագործակցեն վերականգնողական արդարադատության ոլորտում, մասնավորապես՝ Պրոբացիայի ծառայությունում հաշվառված շահառուների վերաինտեգրման և վերասոցիալականացման աշխատանքներում:
Հուշագրի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Պրոբացիայի ծառայությունում հաշվառված 20 երիտասարդների հնարավորություն կընձեռի ներկա գտնվելու Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստանի ազգային հավաքականի բոլոր տնային հանդիպումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան