Հայաստանում միջազգային ստանդարտներին չհամապատասխանող 339 աղբանոց կա
«Ակնկալվում է, որ մարտի 23-ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակին 125-150 հազար քաղաքացի կմասնակցի, այդ օրը կաշխատի շուրջ 1700 միավոր տեխնիկա, կփակվեն 6 աղբանոց և շուրջ 447 աղբակույտ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա նշեց, որ այսօր Հայաստանում կա 339 աղբանոց, որոնցից ոչ մեկը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին:
«Սրանք լոկալ աղբանոցներ են, հաճախ փորված են համայնքապետի հայեցողությամբ, երբեմն ծածկվում են, երբեմն՝ ոչ: Իհարկե, կան նաև սովորույթով հաստատված աղբանոցներ, որոնք մոտակա ձորակներն են և բոլոր հնարավոր տեղերը որոնք աչքից հեռու են և այնտեղ հնարավոր է թաքցնել աղբը։ Յուրաքանչյուր ամիս ունենալու ենք շաբաթօրյակներ, որով փորձ է արվելու նոր որակ և մտածողություն հաղորդել քաղաքացիներին»,- ասաց նախարարը։
Պապիկյանը հայտնեց, որ կառավարությունն ուսումնասիրություն է սկսել աղբի կառուցվածքի հետ կապված, այդ ուսումնասիրությունը կատարելու է բրիտանական մի ընկերություն և փորձելու են հասկանալ, թե մեր երկրում տարեկան ինչ քանակի աղբ է կուտակվում: «Սրանից ելնելով էլ մենք կկարողանանք աղբահանության ոլորտում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող գործընկերներին ներկայացնել իրական պատկերը»,- ասաց Պապիկյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան