Քասիմ Ժոմարտ Տոկաևն առաջինն առաջարկեց Աստանան վերանվանել Նուրսուլթան
Մարտի 19-ին Ղազախստանի նախագահի պաշտոնից հրաժարական տված Նուրսուլթան Նազարբաևից հետո երկրում նախագահի պաշտոնը ստանձնած Քասիմ Ժոմարտ Տոկաևի առաջին նախաձեռնությունն է եղել այն, որ Աստանան պետք է անվանակոչվի Նուրսուլթան։ Այս մասին հայտնում է tjournal-ը։
Տոկաևը նաև առաջարկել է Նազարբաևին տալ պատվավոր սենատորի կոչում։ Տոկաևի երդման արարողությունը հեռարձակվել է «Первый канал Евразия»-ով։
Նոր նախագահը հստակեցրել է, որ կրթական ու պետական հաստատություններում կախված կմնա Նազարբաևի նկարը։
Տոկաևը հայտարարել է, որ օրենքի համաձայն, Նազարբաևը կմնա «մեր երկրի միակ ու ողջ կյանքի համար ժողովրդի հայրը»։ Նա նաև առաջարկել է Նազարբաևին տակ «ժողովրդական հերոս» կոչումը։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ
- Ինչպես են հիշելու Նազարբաևին Հայաստանում
- Նազարբաևը հրաժարական է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան