Լոնդոնը դիմել է ԵՄ-ին՝ մինչև հունիսի 30-ը Brexit-ի հետաձգման խնդրանքով
Բրիտանիայի կառավարությունը պաշտոնական դիմում է ուղարկել Եվրամիությանը՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը հետաձգել մինչև հունիսի 30-ը: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Այսօր ես գրել եմ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին՝ մինչև հունիսի 30-ը Brexit-ը հետաձգելու խնդրանքով»,- ասել է Թերեզա Մեյը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ ԵՄ-ն ստացել է Մեծ Բրիտանիայի՝ Brexit հետաձգման խնդրանքը:
Նշենք, որ 2019 թվականի մարտի 29-ին պետք է մեկնարկեր Միացյալ Թագավորության` ԵՄ-ից դուրս գալու պաշտոնական գործընթացը:
Հարակից հրապարակումներ`
- Եվրամիությունը Brexit –ի հարցով կընդունի վերջնական որոշում
- Մերկելը գնահատել է Brexit-ի իրավիճակը
- Brexit-ի քվեարկությանը օրը որոշվել է
- Մեծ Բրիտանիայում խորանում է Բրէքզիթի շուրջ առկա լարվածությունը
- Brexit-ի արտակարգ գագաթնաժողովը չեղյալ է հայտարարվել
- Բրիտանացի երաժիշտները նամակ են հղել Թերեզա Մեյին՝ ընդդեմ Brexit-ի
- ԵՄ-ն կարող է երկարաձգել Brexit-ի հարցով բանակցությունների ժամկետները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին