Էրդողանը խոսել է մահապատժի վերականգնման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորից խոսել է մահապատժի օրենքի վերականգնման մասին։ Այս մասին տեղեկանում ենք ermenihaber-ից։
Այդ կապակցությամբ նա մասնավորապես ասել է. «Մենք սխալ թույլ տվեցինք, երբ վերացրեցինք մահապատիժը։ Ըստ իս՝ դա սխալ էր։ Ինչո՞ւ, որովհետև 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվեց 251 քաղաքացի։ Եվ եթե նույնիսկ մեղավորների նկատմամբ պատիժը խստացվի, կամ ցմահ բանտարկության դատապարտվեն, մեկ է, ձեռքս չի գնա կերակրել նրանց բանտերում։ Ես միշտ ասել եմ, եթե մեր խորհրդարանը դրա մասին որոշում կայացնի, ես անկասկած դա կվավերացնեմ»։
Հիշեցնենք, որ Թուրքիայում վերջին անգամ մահապատիժ կիրառվել է 1984թ.: Իսկ 2002թ. եվրաինտեգրման բանակցությունների շրջանակներում մահապատիժը երկրում օրենքով արգելվել էր:
Հարակից հրապարակումներ`
- Ֆեդերիկա Մոգերինի - Թորբյորն Յագլանդ․ Մահապատիժն անարգում է մարդկային արժանապատվությունը
- Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիայում մահապատիժը կհաստատվի
- Էրդողանը խոստացել է քննարկել մահապատիժը Թուրքիայում վերականգնելու հարցը