FAF-ը մեկնում է Բոսնիա և Հերցեգովինա
First Armenian Front-ը (FAF) մեկնում է Բոսնիա և Հերցեգովինա՝ ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի՝ Բոսնիա-Հայաստան հանդիպմանը:
Այս մասին FAF-ը հայտնել է Facebook-ի պաշտոնական էջի միջոցով: ՖԱՖ-ականների Բոսնիա մեկնող խումբը Մոսկվայում գտնվող Բոսնիայի և Հերցեգովինայի դեսպանատնից բարեհաջող ստացել է մուտքի արտոնագրեր։
Անվտանգության նկատառումներից ելնելով ինչպես Ալբանիայի դեպքում, այս անգամ ևս ուղևորությանը չեն մասնակցելու աղջիկներ:
Մարտի 23-ին մեր ֆուտբոլիստներն արտագնա խաղում կմրցեն բոսնիացիների հետ, իսկ մարտի 26-ին Երևանում կընդունեն Ֆինլանդիայի հավաքականին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան