Նաղդալյան. Անընդունելի է ցեղասպանության շահարկումը՝ Իսրայել-Թուրքիա հարաբերությունների լարվածության ֆոնին
«Մեզ համար անընդունելի է ցեղասպանության շահարկումը Թուրքիայի հետ հարաբերությունների որոշակի լարվածության ֆոնին։ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն առաջին հերթին բարոյական հարթության հարց է»,-այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Էրդողան-Նեթանյահու բանավեճում ցեղասպանության հիշատակմանը։
Խոսելով ՀՀ-Իսրայել հարաբերությունների ու դեսպանատան բացման մասին, նշվեց, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ընդլայնումը միշտ էլ օրակարգում է։
Պատասխանելով Ալիև-Փաշինյան առաջիկա հանդիպման օրակարգի վերաբերյալ հարցին՝ Աննա Նաղդալյանը նշեց, որ այդ մասին արդեն հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն հիմնականում նվրված է լինելու նրան, թե ինչպես են մեկնաբանվում փաստաթղթում ամրագրված սկզբունքներն ու դրույթները, որոնք վկայակոչվել են նաև Մինսկի խմբի համանախագահների կողմից։
Ադրբեջանի լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին հացին ի պատասխան նշվեց, որ առանց ծանուցման հարձակողական բնույթի զորավարժությունները ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջոզգային պարտավորությունների խախտում է և այն որևէ ձև չի նպաստում տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդանը։ Այս հարցը ԵԱՀԿ-ում բարձրացրել է նաև ՀՀ ներկայացուցիչը։
Անդրադառնալով այսօր տարածված տեղեկությանը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է տեղակայել, Նաղդալյանը նշեց, որ ՀՀ-ն ու Արցախն ունեն վճռականություն և կարողություն՝ պաշտպանվելու և հակահարված հասցնելու, որով էլ պայմանավորված է նաև ՀՀ հանձնառությունը՝ քայլեր ձեռնարկելու խաղաղության հաստատման ուղղությամբ։
Մարտի 13-ին, երկարատև ընդմիջումից հետո, արցախաադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժը կիրառեց ականանետ։ Նաղդալյանի խոսքերով, այս քայլը ևս չի նպաստում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստմանը, վստահության ամրապնդմանը։
«Այս առումով մենք հույս ենք հայտնում, որ կողմերը հանձնառու կլինեն այն պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել Դուշանբեի հանդիպման ժամանակ»,-ասաց Նաղդալյանը։
Ստամբուլում նախորդ շաբաթ տեղի ունեցած Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հուղարկավորությանը ՀՀ-ից ներկայացուցիչների բացակայության հարցի հետ կապված Նաղդալյանն ասաց, որ Հայաստանի անունից մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչը, Պատրիարքարան են փոխանցվել վարչապետի ու նախագահի ցավակցական հեռագրերը։
Հարակից հրապարակումներ`
- Նեթանյահու-Էրդողան պատերազմին է միացել Նեթանյահուի որդին՝ հիշելով հայերի ցեղասպանությունը
- Բռնակալ, թե բռնապետ. Էրդողան-Նեթանյահու «պատերազմը» շարունակվում է
- Էրդողանը Պոլսո պատրիարք Մութաֆյանի մահվան կապակցությամբ թվիթերում ցավակցել է հայերեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան