«Փաստ». Նոր իշխանությունը չի կարող ավելի շատ քվեներ ստանալ, որովհետև մարդկանց կենսամակարդակը չի լավացել
... Եթե Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ նոր հնարավոր ընտրություններում իր դաշինքն ավելի մեծ քվե կստանա, ապա այստեղ քաղաքական ադեկվատության որոշակի դեֆիցիտ կա։ Վատ ապրող ժողովուրդը չի կարող տևական շրջան գոհ լինել իշխանությունից, ու սա աքսիոմ է, դեմոկրատիայի կարևոր հատկանիշներից մեկը, ու եթե այս պահին հանրային դժգոհությունները տեսանելի չեն, ապա դա ոչ թե իշխանության որակի, այլ՝ դժգոհության տրանսլյատոր քաղաքական ուժի բացակայության կամ քաղաքացիական հասարակության վակուումի հետևանք է։ Երբ իշխանությունը սկսում է կորցնել քաղաքական ադեկվատությունը, իրականության զգացողությունը, ապա ճգնաժամային որոշակի ռիսկեր են առաջանում, որոնք նույնիսկ ցնցումներ կարող են առաջացնել։ Փաշինյանը դա շատ լավ գիտի, որովհետև հենց դա էր նրա իրականացրած հեղափոխության նախադրյալներից մեկը։
ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
Ամբողջը՝ past.am-ում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու