ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից ո՞վ է ավելի շատ ափսոսում Նազարբաևի որոշման համար
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ հրաժարականի մասին հայտարարելուց հետո նրան զանգահարել են հինգ երկրների ղեկավարներ։ Վկայակոչելով Ղազախստանի նախագահի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրությունները, աղբյուրը գրում է, միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ափսոսանք չի հայտնել։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղակի ափսոսանք է հայտնել հրաժարականի որոշման կապակցությամբ։ Նկատենք, որ Հայաստանի կառավարության տարածած տարբերակում ափսոսանքի խոսքեր չկան։
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը ևս զուտ ափսոսանք է հայտնել։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «անկեղծ ափսոսանք» է հայտնել Նազաբաևի որոշման կապակցությամբ։
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը մեծ ափսոսանք է հայտնել։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ
- Ինչպես են հիշելու Նազարբաևին Հայաստանում
- Նազարբաևը հրաժարական է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին