Նազարբաևի ավագ դուստրը ընտրվել է Ղազախստանի Սենատի նախագահ
Ղազախստանի արդեն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրը` Դարիգա Նազարբաևան, ընտրվել է Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի նախագահ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նոր խոսնակի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ Սենատի նախկին նախագահը՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Նուրսուլթան Նազարբաևի պաշտոնաթողությունից հետո ստանձնել է նախագահի պաշտոնը:
Դարիգա Նազարբաևան 55 տարեկան է, 2016 թվականի սեպտեմբերից նա Սենատի պատգամավոր էր և գլխավորում էր միջազգային հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության կոմիտեն:
Հիշեցնենք, որ Ղազախստանը երեք տասնամյակ ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը մարտի 19-ին հրաժարական է տվել: Սակայն կղեկավարի երկրի Անվտանգության խորհուրդը:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից ո՞վ է ավելի շատ ափսոսում Նազարբաևի որոշման համար
- Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ
- Սի Ցզինպինը Նազարբաևին հրավիրել է Պեկին
- Ինչպես են հիշելու Նազարբաևին Հայաստանում
- Նազարբաևը հրաժարական է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին