Մոսկվայում հայաստանցի երեխայի դի են հայտնաբերել
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի հյուսիս-արևելյան մասում՝ Մոլոդցովա բնակարաններից մեկում հայաստանցի տղայի դի են հայտնաբերել։ Այժմ իրավապահները պարզում են, թե ինչ հանգամանքներում է վրա հասել նրա մահը։
Ren.tv-ի փոխանցմամբ, անշնչացած մարմինը գտել են երեկ։ Մահը վրա է հասել դիակը հայտնաբերելուց մոտ երեք ժամ առաջ։
Այլ աղբյուրի փոխանցմամբ, տղան եղել է 11 տարեկան, ունեցել է մանկական ուղեղային կաթված, որևէ տեղ չի սովորել։ Արտաքին զննությամբ նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել։
«Երեխայի գործազուրկ մայրը հայտնել է, որ տղան մանկական ուղեղային կաթվածով է ծնվել։ Նա ռուսական նյարդաբանական որևէ դիսպանսերում գրանցված չէ»,-ասված է ռուսական աղբյուրում։
Մահացածին տեղափոխել են դիահերձարան։ Իրականացվում է քննություն։ Կնշանակվեն դատաբժշկական փորձաքննություններ։