Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել Աստանան Նուրսուլթան անվանափոխելու նախաձեռնությանը
Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն ընդունել են Սահմանադրության ուղղումները՝ երկրի մայրաքաղաքն առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին անվանափոխելու մասին։
«Ընդունվել է պատմական որոշում»,- «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի՝ մաժիլիսի խոսնակ Նուռլան Նիգմատուլինը՝ ամփոփելով քվեարկության արդյունքները:
Այժմ փաստաթուղթը պետք է ստորագրի երկրի նոր ղեկավարը՝ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը, ով եղել է անվանափոխության նախաձեռնողը։
Նշենք, որ այսօր առավոտյան կայացել է Տոկաևի երդմնատվության արարողությունը:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից ո՞վ է ավելի շատ ափսոսում Նազարբաևի որոշման համար
- Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ
- Սի Ցզինպինը Նազարբաևին հրավիրել է Պեկին
- Ինչպես են հիշելու Նազարբաևին Հայաստանում
- Նազարբաևը հրաժարական է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին