Նախարարն ասել է, թե ով է աշխարհի ամենաթանկ աշակերտն, ում վրա իրենք տարեկան ծախսում են 19 մլն. դրամ
«Գեղարքունիքի մարզում կա մեկ դպրոց, որն ունի մեկ աշակերտ, և որի վրա մենք ծախսում ենք տարեկան 19 մլն դրամ, նա թերևս աշխարհի ամենաթանկարժեք աշակերտն է»,- այսօր Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նիստում 2018թ.-ի կատարողականների քննարկման ժամանակ նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա ասաց, որ այս աշակերտին բերել են լրիվ այլ մարզից, որ դպրոցը կարողանան պահել։
«Հիմա մենք քննարկումն ենք այն հարցը, որ եթե այս աշակերտը մնալու է, մենք կարող ենք նրան շքեղ մեքենա գնել, թանկարժեք վարորդ վարձել, ինչը պետության վրա ավելի էժան կնստի, քան այն, ինչպես մենք հիմա ֆինանսավորում ենք։ Այսպիսի խնդիրները լուծելու ամենաարդյունավետ տարբերակներից մեկը հարակից համայնքների աշակերտների միավորումն է: Կան բազմահամակազմ դասարաններ, երբ հինգերորդ և վեցերորդ դասարանները միացված են մեկ դպրոցում և ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա են, պետք է աշխատենք, որ մեկ դպրոցի հինգերորդ դասարանի աշակերտները գնան մեկ դպրոց, նրանց դպրոցի վեցերորդ դասարանի աշակերտները գան մյուս դպրոց: Ուսուցիչների, ծնողների հետ պետք է աշխատենք, որ լիարժեք դասարան ձևավորենք, որ լիարժեք կրթություն կարողանանք ստանալ»,- ներկայացրեց նախարարը։
Այնուհետև լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանն անդրադարձավ Ավշարի միջնակարգ դպորցում ստեղծված իրավիճակին։
«Մարզպետարանի ենթակայության տակ դպրոց է, այնտեղ գործընթացներ են տեղի ունեցել, որոնք մինչև հիմա չեն կարգավորվում, երեկ էլ, այսօր էլ նախարարության ներկայացուցիչներ են եղել մարզպետարանում, պետք է փորձենք վերականգնել աշակերտների իրավունքը, բայց այդ հարցում ծոնեղները նաև պետք է աջակցեն մեզ։ Կարծում եմ վերջնագրորեվ խոսելու տարբերակը, որն ընտրվել է, ճիշտ չէ։ Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել, բայց ոչ վերջնագրերով և ոչ երեխաների կրթական իրավունքը խախտելով»,- ասաց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՆ կողմից ոչ մի արձագանք չկա Ավշարի դպրոցի իրավիճակին. Արմինե Դավթյան
- ՄԻՊ-ը աշխատանքային խումբ է գործուղել Ավշարի դպրոց
- Մարզպետը՝ Ավշարի դպրոցի տնօրենի մասին