ԶԼՄ-ներն իմացել են Բայդենի մտադրության մասին
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը 2020 թ. –ի նախագահական ընտրություններին մասնակցելու համար, հաղորդում է The Wall Street Journal- ը, վկայակոչելով անանուն աղբյուր:
Թերթը գրում է, որ մարտի 19-ին Բայդենը, իբր դիմել է իր կողմնակիցներին ու նրանց պատմել նախագահի ընտրություններում առաջադրվելու իր ծրագրերի մասին: Հաղորդվում է, որ քաղաքական գործիչը կողմնակիցներին խնդրել է օգնել իրեն՝ նախընտրական քարոզչության համար «մի քանի միլիոն դոլար» հավաքելու գործում:
Դեմոկրատների շրջանում Բայդենը ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններում առավել հավանական թեկնածու է համարվում, սակայն քաղաքական գործիչը պաշտոնապես դեռևս չի հայտարարել իր թեկնածության առաջադրվրման մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին