Նոր Զելանդիայի ահաբեկչության կապակցությամբ Ստամբուլում կկայանա ԻՀԿ գործադիր կոմիտեի նիստը
Թուրքիան Նոր Զելանդիայի 2 մզկիթում տեղի ունեցած զինված հարձակման կապակցությամբ մարտի 22-ին «Իսլամական համագործակցություն կազմակերպության» (ԻՀԿ) գործադիր կոմիտեի նիստ է հրավիրել: Նիստին իրենց մասնակցության մասին հայտարարել են ԻՀԿ-ի շուրջ 20 երկիր:
Գործադիր կոմիտեի նիստին արտգործնախարարների մակարդակով կմասնակցեն Իրանը, Լիբիան, Ինդոնեզիան, Պակիստանը, Աֆղանստանը, Սուդանը, Կատարը, Լիբիան և Սոմալին: Իսկ մուսուլմանական մյուս երկրներից կմասնակցեն հատուկ ներկայացուցիչներ և դեսպաններ:
Նշվում է, որ Ստամբուլում կայանալիք նիստին նախատեսվում է, որ ելույթով հանդես կգա ԻՀԿ-ի նախագահությունը ստանձնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և նախագահի տեղակալ Ֆուաթ Օքթայի հրավերով նիստին ներկա կգտնվի նաև Նոր Զելանդիայի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը:
Հիշեցնենք, որ Նոր Զելանդիայի երկու մզկիթում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչության հետևանքով զոհվել էր 50 մարդ, 48-ը՝ վիրավորվել։ Նոր Զելանդիայի իշխանությունները դատապարտել են տեղի ունեցածը՝ նշելով, որ հարձակումն իրականացրածները «տեղ չունեն նորզելանդական հասարակության մեջ»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան