ՍԴ անդամի թեկնածուի ընկերների աչքերը զարմանքից չռվել են
ՍԴ անդամի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը սկայպի միջոցով խոսել է Հանրապետության նախագահի հետ։
«Շատ դրական եմ համարում, որ Նախագահը հաշվի առավ իմ դեպքի առանձնահատկությունը (որ աշխատում եմ Բեռլինում ու ցանկացած պահի Երևան գալ չեմ կարող) և սկայպով զրուցելու հարցում որևէ խնդիր չտեսավ։
Զրուցել ենք մոտ 25 րոպե հիմնականում իրավական հարցերի մասին։
Մյուս երկու թեկնածուների հետ զրուցելուց հետո Նախագահը կորոշի, թե ում թեկնածությունն առաջարկել։
Հ․Գ․ Երբ իմ գերմանացի ընկերներին ասացի, որ Հանրապետության Նախագահի հետ խոսել եմ սկայպով, բոլորի աչքերը զարմանքից չռվեցին»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան