ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:11 21/03/2019 Հայաստան

Թավշյա սուտ

Երեքշաբթի աննախադեպ երկար ժամանակ վատնեցի։ Սկզբից մինչև վերջ տեսա ու լսեցի թավշյա վարչապետի ասուլիսը։ Չեմ ափսոսում 4 ժամ ու 20 րոպե նրա բեմադրած դատարկ ու անիմաստ ինտերակտիվ ներկայացմանը հետևելուս համար։ Թեև. կիրակի գրած ոտանավորն անհամեմատ ավելի բավանդակալի ու անկեղծ էր։ Թանկարժեք ժամանակիս կորուստը արդարացված է, քանի որ` շատ կարևոր իրողություն բացահայտվեց։ Մեր երկիրն արդեն 11 ամիս ղեկավարող անձը ամեն ինչի մասին մոտավորապես, օդում անվերջ խոսելու վարպետ է և հանճարեղ ստախոս. անպատասխանատու լրագրողի կամ նպատակային պատվեր կատարող խմբագրի աստիճանի։

Պետության ղեկավարի մակարդակին նա չի հասել, քանի որ` երկրի առաջին դեմքը չի կարող գիտակցված և հրապարակայնորեն ստել կամ կեղծել։ Փաշինյանն անձամբ է բազմիցս հիշեցրել, և՛ որպես խմբագիր և՛ որպես պատգամավոր, որ քաղաքակիրթ ու ընդօրինակելի երկրներում մի աննշան ստի կամ պետական միջոցները չնչին ձևով վատնելու համար պետության ղեկավարները հրաժարական են տվել կամ իմպիչմենտի «զոհ» են դարձել։ Օրինակ. երբ իրենց սպասարկող ինքնաթիռը կամ ուղղաթիռն օգտագործել են ընտանեկան կարիքների համար, կամ հրահանգներ են տվել դատավորին և ստելով` հերքել են գործած ապօրինությունը։ Իսկ մեր թավշյա վարչապետը պնդում է, թե միայն ի՛ր ինքնաթիռն ու ուղղաթիռն են տեխնիկական-պլանային թռիչքներ անում, և տապալում կամ ձախողում չէ, երբ ի՛ր ընտանեկան կարիքներն են սպասարկում։  

Այդ երկրներում նույնիսկ չի եղել քննիչին, դատավորին, դատախազին հրահանգներ տալու փաստն ապացուցեղ ԱԱԾ-ՀՔԾ-վարչապետ հեռախոսազրույցների գաղտնալսում ու հրապարակում, բայց եղել է անկախ դատական համակարգ, իշխանությունների բաժանման ու հակակշիռների օրենսդրական դաշտ, որը ոչ թե օդի մեջ գովազդվել, այլ հստակ ու անարգել գործելով` նաև պետության ղեկավարի դեմ դատական հայցեր է քննել։ Մինչդեռ մեր երկրի թավշյա շրջանում պարզվում է, որ գաղտնալում են նրանց` ում պետք է հնարավոր չլիներ գաղտնալսել, քննիչն ու դատավորն էլ օրենքները ոտնահարող վերադասի ու վարչապետի հրամաններն են կատարում, իսկ երկրի ղեկավարը պնդում է, թե դա ձախողում ու տապալում չէ։

Գաղտնալսման հրապարակումից բոլորը պարզ լսում են, որ ԱԱԾ ու ՀՔԾ պետերը զեկուցում են` դատական համակարգի աշխատանքին միջամտելու հրամանը կատարելու մասին ու նոր հրաման են ստանում, նաև տեսնում են, որ իրավապահ ատյաններից ոչ մեկը վարչապետի դեմ քրգործ չի հարուցում և խորհրդարնական ընդդիմադության տիտղոսի համար մարտնչող երկյակից ոչ մեկի մոտ իմպիչմենտի մտադրություն չի էլ առաջանում։ Քաղաքակաիրթ ու ընդօրինակելի երկրներում այս իրավիճակը համարվում է օրենքի, իշխանությունների բաժանման ու հակակշիռների  բացակայության, նաև իշխանության հանցավոր յուրացման ապացույց, իսկ մեր թավշյա վարչապետը գովազդում է իր յուրացրած իշխանության դաշտում վերացրած հակակշիռների մեխանիզմը և պնդում, թե քաղաքական մրցակիցներին հնարված, կեղծ, անապացուցելի մեղադրանքով կալանելը ո՛չ թե քաղաքական հաշվեհարդար է, այլ ժողովրդավարական լեգիտիմության դրսևորում։ Եթե սա իշխանության տապալումը պարտակող սուտ չէ, բա ի՞նչ է։

Թե ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ, երբ իր ընտրվելու, չընտրվելու, դարձյալ չըտրվելու և խորհրդարանական առայժմ միակ համապետական ընտրությունների քվեարկությունները, հետևաբար նաև` վարչապետ նշանակվելը եղել են արտահերթ, ստիպողական, շանտաժային, ռեպրեսիվ, ապօրինի շղթայական գործողությունների հետևանք` նույնպես պարզ է, քանի որ` արդյունքն է այն քաղաքական խոհեմության ու պետական հեռատեսության, որ դրսևորեցին իշխանությունը ամեն գնով պահելու կործանարար մտքից հրաժարված առողջ քաղաքական ուժերը։ Այս իրողությունը բոլորը գիտեն ներսում, ոմանք նաև` դրսում։

Ներսի ուժերին թավշյա վարչապետի արտաքին լեգիտիմությունն անհրաժեշտ է` պատերազմող երկրի դյուրաբեկ, փխրուն կայունությունն անսասան պահելու համար։ Մինչդեռ այս ամենը քաջ գիտակցող, իսկ չգիտակցելու դեպքում` իր անգիտությամբ պարծեցող վարչապետը, աղաղակող կեղծավորությամբ շահարկում է, թե կոռուպցիայի մեջ խեղդվող ու սրընթաց պառակտվող իր թավշյա իշխանությունը կայուն է։ Եվ անմիջապես էլ մերկացնում է իր սուտը. «սա ռեպրեսիվ կայունություն չի, այլ` ժողովրդավարական կայունություն է»։ Եթե իշխանությունը բռնազավթված ու յուրացված չէ, եթե չկա օրենքն ու իրավունքը ոտնահարող ռեպրեսիվ քաղաքական ռեժիմ, ինչո՞ւ պետք է թավշյա վարչապետը ստիպված լիներ` իր կեղծ պնդումով կանխել ասուլիսին ներկա լրագրողների բնականոն հակադարձամը։ Նման վիճակներում է, որ բոլորս ակամա հիշում ենք Ֆրեյդին։

Եթե թավշյա իշխանության լեգիտիմությունն ու կայունությունը, ռեպրեսիվ ռեժիմի նկատմամբ ժողովրդի վստահության անկումը օբյեկտիվորեն բացահայտ չլիներ, ապա իրոք, ոչ մի լրագրողի մտքով իսկ չէր անցնի` երկրի ղեկավարին իրողության հետ չառնչվող հարց տալ։ Եվ եթե թավշյա վարչապետը ներքուստ համոզված չլիներ, որ իր հեղհեղուկ ու անգործունակ իշխանության վախճանը անշեղորեն ու անխուսփելիորեն է վրա հասնում` ինչպես տուրբուլենտությունը կամ տարատեսակ փոքրամասնություններից կցոնված մեծամասնության պառակտումը, ապա չէր կորցնի տեղի ու ժամանակի զգացողությունը և չէր հարձակվի չծրագրված, բայց խիստ տեղին ու ժամանակին հարց տվող լրագրողուհու վրա։

Իսկ երբ արդեն թավշյա վարչապետը հրապարակայնորեն է խոստովանում, որ իր թիմի երևելիները (որոնք 11 ամիս առաջ ոչինչ չունեին) թաղվել են կոռուպցիոն ճահիճի մեջ, ամենաթանկարժեք մեքենաներն են «նվեր» ստանում, թանկարժեք ժամացույցների կոլեկցիաներ են հավաքում, քրեական հեղինակությունների հետ են համագործակցում, պետական գանձարանն են թալանում, բայց անփոխարինելի են, ապա պետական բուրգի ապականվածության մասին իրողությունը ոչ մի ստով այլևս հնարավոր չէ պարտակել։ Թավշյա ռեժիմի ու կռապաշտություն ներմուծած վարչապետի նկատմամբ ժողովրդական դժգոհության ալիքը ահագնանում է նաև վերնախավից հորդացող այս ստի ու կեղծիքի պատճառով։
Ժողովրդի ցասման դեմ ստով չես պայքարի։ Դե իսկ աշխատել, արդեն համոզվեցինք, թավշյա իշխանությունն ու կախարդական փայտիկը կորցրած ստախոս վարչապետը ուղղակի չեն կարողանում։

Սիմոն Գյուրջյան   

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}