Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին
Մարտի 20-22-ը Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում անցկացվում է Հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ակադեմիական ֆորումը, որտեղ այս տարի Հայաստանը ներկայացնում են Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Արսեն Բոբոխյանը: Այս մասին հայտնում են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի մամուլի ծառայությունից։
Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը, որը ստեղծվել է 2016 թ. Հունաստանի և Չինաստանի նախաձեռնությամբ, հանդիսանում է մշակութային համագործակցության և երկխոսության հարթակ, որը նպատակ ունի նպաստելու մշակութային արժեքների պաշտպանությանը և պահպանմանն ուղղված համագործակցությանը: Ֆորումի հիմնադիր անդամներն են նաև Բոլիվիան, Եգիպտոսը, Իրաքը, Իրանը, Իտալիան և Պերուն, ինչպես նաև Հնդկաստանն ու Մեքսիկան՝ դիտորդի կարգավիճակով: 2018 թ. հուլիսի 13-ից Հայաստանը հանդիսանում է կազմակերպության լիիրավ անդամ:
Այս ֆորումին Վահան Տեր-Ղևոնդյանը զեկուցելու է «Հին հայերենը՝ որպես մշակույթի փոխանցման հզոր միջոց», Արսեն Բոբոխյանը՝ «Անդերից մինչև Հիմալայներ՝ հայկական լեռների վրայով. բարձր լեռնային մշակութային ժառանգության առաջընթացները և մարտահրավերները» թեմաներով։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում