Հասարակություն 09:13 21/03/2019 Հայաստան

Հավատալ խոսքին, թե՞ գործին

Սովորաբար պետության  ղեկավարների ասուլիսները  տվյալ երկրի հանրությանը հուզող հարցերի սպառիչ պատասխաներն իմանալու լավագույն հարթակներն են:  Գաղտնիք չէ  օրինակ, որ  ՌԴ նախագահ Վ. Պուտինի  ամենամյա  մեծամասշտաբ  ասուլիսներին մեծ հետաքրքրությամբ հետևում է ողջ աշխարհը,  ընդ որում, ոչ միայն առաջին դեմքից նորություններ  լսելու համար, այլև այն պատճառով, որ նրա պատասխանները հստակ են, համապարփակ, առանց օդ ու ջուր ծեծելու:  Ցավոք, նույնը հնարավոր չէ ասել Հայաստանի վարչապետի մարտի 19-ին հրավիրած և 4 ժամ 19 րոպե ձգված ասուլիսի մասին, որի ջուրը քամելուց հետո կմնա երևի մի 40 րոպեի ասելիք:

Որքան էլ անցանակալի  լինի, բայց պարոն Փաշինյանը ստիպված է հաշվի նստել այն իրողության հետ, որ իրեն  լեգիտիմություն են տվել Հայաստանի  2 593 140 ընտրողներից 884 864-ը: Կատա՞կ եք անում  «Իմ քայլին» չընդունող   1 708 276 քաղաքացիների հետ: Բացի այն,  որ զուտ թվական առումով նրանք գրեթե  2 անգամ (1,93) գերակշռում են նիկոլասերներին, գերազանցում են վերջիններիս նաև իրենց  քաղաքացիական և ինտելեկտուալ որակներով... առնվազն այն առումով, որ սեփական ուղեղով են ընկալում իրականությունը:  Այնպես որ, հեղափոխված դրախտային Հայաստանի  մասին հեքիաթներ պատմելիս չպետք է մոռանալ, որ մի մեծ  հատված  խոշորացույցով է դիտարկում  մատուցված  պատկերը և առկա իրողությունները:  Մանավանդ որ ասուլիսում, և ընդհանրապես, անհաճո հարցերին պատասխանելիս վարչապետը չի կարողանում զսպել զգացմունքները, ավելի են հաճախանում նրա ստերեոտիպային անբարեկիրթ շարժումները, ժեստերը,  իսկ դեմքի արտահայտությունը  շատ ավելին է փոխանցում, քան խոսքը: Պետության ղեկավարին չպաշտող  Հայաստանի քաղաքացին  ևս իրավունք ունի  իմանալ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված անելիքների մասին: Փոխարենը  մատուցվում են նույն դեմագոգիկ ստերը, որոնց չեն    փրկում անգամ նոր փաթեթավորումները:  Հակառակը՝   վկայում են, որ  վերջին ամիսների ընթացքում  որևէ  հարց չի հեռացել  հանրության աչքից, այսինքն՝  պարզապես չի լուծվել... եթե իհարկե, ավելի չի խորացել:

Հետաքրքիր ձևակերպում ուներ հարցերից մեկը.   «...ելնելով այն հանգամանքից, որ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը վերաբերում է Սահմանադրական կարգը տապալելուն, նախատեսվո՞ւմ է արդյոք մեկ այլ քրեական գործ հարուցել մարտի 1-ի  10 սպանությունների բացահայտման նպատակով»:  Հստակ  այս հարցի  պատասխանի մեխը դարձավ փոխված պարկուճների պատմությունը:  Բանից պարզվում է՝  երբ օգոստոսի 17-ին Փաշինյանը հանրահավաքում հայտարարում էր 100 տոկոսանոց  բացահայտման մասին, նկատի ուներ,  որ.  «... պարկուճները փոխած մարդիկ գան ու ասեն, որ փոխել են. բայց չեն գալիս էդ մարդիկ, ու դա լավ չի»... Ասվածն այնքան անհեթեթ է, որ նույնիսկ մեկնաբանելու բան չկա: Իսկ քաղաքական հաշվեհարդարի մասին մտածողները պետք է ամաչեն, որովհետև  «այդ բառապաշարը անհամատեղելի է մի կառավարության նկատմամբ, որը այդպիսին դարձել է սիրո   համերաշխության միջոցով»:  Բայց չէ՞ որ մեր աչքով ենք տեսել, թե ոնց են վերոնշյալ սերն ու համերաշխությունը  արդեն 10 ամիս  Հայաստանում դրսևորվում լիովին շրջված դեմքերով՝ ատելությամբ ու անմիաբանությամբ: Հենց  Մարտի 1-ի գործը հանրության մեջ տիրող պառակտման իրական դեմքն է:  Եվ որքան էլ բառերով հավաստիացվի, որ չկան անձնական խնդիրներ, իրավական հիմքերի բացակայությունը վկայում է հակառակը: 

  Մարդկանց  սոցիալական վիճակի մասին հարցին պատասխանելիս  էքսկուրսներն ավելի շատ էին, քան բուն պատասխանը: Պատասխանից մի բան էր պարզ՝ իրականությունը  վարչապետի  նման չընկալողների էջը փակված է և նրանք  հեռանում են արագընթաց գնացքով... Բայց մի ճշգրտման կարիք կա՝  խոսքը միայն  Հանրապետականներին է վերաբերվում, թե՞ նաև փոփոխություններից  դժգոհ սովորական քաղաքացիներին: «Իրավիճակին լիովին տիրապետող» վարչապետը չի կարող տեղյակ չլինել,  որ նրանք օր-օրի ավելանում են: Եվ հաստատ  պետք չի ծախսել « ամեն օր  միլիոնավոր դոլարներ՝ կառավարության դեմ հակաքարոզչության անելու  համար «,   քանզի հենց կառավարության  որոշումների ու  նախագծերի պատճառով են մարդիկ բողոքի ցույցեր անում:  Ի միջայլոց, նրանց  մեծ մասը, դատելով իրենց իսկ խոսքերից՝ գիշերներ են լուսացրել  «Նիկոլ»  գոռալով,  և հիմա, երբ  սպասում են շոշափելի  փոփոխություների՝  հայտնվում են գործազուրկ դառնալու վտանգի առաջ:  Այս մարդիկ դեռևս հույս են փայփայում, որ  վարչապետը տեղյակ չի այդ ամենից, հենց իմանա ՝բոլոր հարցերը կլուծվեն...Դե ինչ, «հույսը վերջինն է մեռնում»:

Ասուլիսում ավելի շատ տարակուսանք  առաջացրած, քան պարզաբանում ստացած    պահերից էր Հայաստանում և Ադրբեջանում  վարչապետի «խաղաղասիրություն քարոզելու « անձնուրաց պատրաստակամությունը:  Ֆանտաստիկայի ժանրից   է, թե ինչպես են խաղաղություն քարոզելու Փաշինյանն  ադրբեջանական հանրության շրջանում, իսկ Ալիևը՝ Հայաստանի ու Արցախի ժողովրդի մեջ: Սա արդեն լրիվ ծաղր է հայությանը...  լսելն անգամ անդուր է:   Թո՛ղ հազար անգամ ագրեսոր դիտվենք աշխարհի աչքին, բայց հիմար չենք, որ  հավատանք թուրքի խոստումին կամ ալիևներից խաղաղություն  մուրանք: Սա Փաշինյանի կողմից իրեն պահող ճյուղերից մեկի սղոցումն է, ինչն էլ կարագացնի անկումը: Չնայած, նա զարմանալիորեն  վստահ է իր դիրքերի ամրությանը:

Ասուլիսում կարմիր թելի պես անցնում  էր  այն անառարկելի վստահությունը, որ Հայաստանում երբեք այսքան լավ չի եղել, որքան հիմա. իշխանությունները երբեք այսքան սիրված չեն եղել, որքան հիմա.  մարդիկ երբեք այնքան լավ չեն ապրել ու այնքան երջանիկ չեն եղել, որքան հիմա... Թերևս միայն նրանց համար,  ովքեր բախտի բերմամբ հայտնվել են իշխանական աթոռներին: Մնացածների դեպքում՝ սա  հեգնանք է: Այնպիսի տպավորություն է, ասես հոգեբանորեն անջրպետվելով անցանկալի փաստերից՝  վարչապետը  վայելում է   իր երևակայության մեջ գծած «Արևի քաղաքը», որն իրականության մեջ «Շկիդ հանրապետություն» է…  կամ  նման մի բան:

Հ.Գ.   Լիովին բացատրելի ներքին  ընդվզում առաջացրեց այն հանգամանքը, որ   ՀՀ Մշակույթի նախարարությունը փակած վարչապետը ասուլիսն անցկացրեց  հայ բազմադարյա մշակույթի օջախ Մատենադարանում:  

 Լիա Իվանյան, գրող

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլևս...
Աղբյուր` Panorama.am
08:29
Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}