ՄԱԿ-ը միջոցներ է հավաքում «Իդայից» տուծաժների համար
Հարավային աֆրիկյան երկրներում «Իդայ» ցիկլոնի հետևանքով տուժածներին օգնելու համար ՄԱԿ-ը կոչ է արել անդամ-երկրներին սկսել միջոցների հավաքում։ Եվրանյուզի հաղորդմամբ, այդ միջոցներով ֆինանսավորվելու են փրկարարական ու բնական աղետից առավել տուժած երեք երկրների ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները։
Մոզամբիկի համար ցիկլոնը դարձել է «աղետների ժամանակակից պատմության մեջ ամենամասշտաբայինը»։ Վերջին տվյալներով, այդտեղ մահացել է ավելի քան 200 մարդ, 350 հազարը զրկվել է տանիքից։ Երկրի նախագահը չի բացառում, որ զոհերի թիվը կարող է հասնել հազարի։ Ուղղաթիռներով շարունակվում են մարդկանց տարհանման աշխատանքները։
Հարևան Զիմբաբվեում զոհվել է առնվազն 100 մարդ և ավելի քան 15 հազարը տուժել է։ Մալավիում, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 80 հազար մարդ ստիպված հեռացել է տներից։ Առաջին հումանիտար օգնությունը Մոզամբիկ է ուղարկել Ֆրանսիան Կարմիր խաչի ֆրանսական միության հետ։
Հարավային աֆրիկյան երկրներում անձրևների սեզոնը սկսվում է հոկտեմբերից ու շարունակվում մինչև մարտ։ Ամեն տարի հեղեղումներն ուղեկցվում են զոհերով և ավերածություններով։