ԵԱՏՄ-ում ռոումինգի չեղարկման ուղղությամբ աշխատանքներ են տարվում. Տիգրան Սարգսյան
Եվրասիական տնտեսական միության տարածքում աշխատանքներ են տարվում ռոումինգի չեղարկման ուղղությամբ: Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հայտնել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«ԵԱՏՄ-ում, մեր ակտիվ գործողությունների արդյունքում, ռոումինգի արժեքը մի քանի անգամ կրճատվել է: Ուզում եմ նշել, որ այստեղ դեր է խաղում նաև տարածքի մասշտաբը: Պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանում միջպետական ռոումինգը չեղարկվել է միայն անցյալ տարի: Մենք աշխատում ենք կոնկրետ ընկերությունների հետ, որոնք ներկայացված են ԵԱՏՄ տարածքում, որպեսզի այդ մոտեցումը տարածվի ամբողջ Միության տարածքում»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Պատասխանելով հնարավոր ժամկետների մասին հարցին՝ ԵՏՀ կոլեգիայի նախագահն ասել է, որ ռոումինգի չեղարկման կոնկրետ ժամկետների մասին դեռ վաղ է խոսել: «Մենք պետք է ավարտենք խորհրդակցությունները բիզնեսի, բջջային կապի օպերատորների հետ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան