Beeline-ը գերազանցել է մեկ միլիոն բաժանորդների շեմը
Beeline-ը հայտարարում է մեկ միլիոն բաժանորդների շեմը գերազանցելու մասին: Ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօրվա ճեպազրույցին լրագրողներին ներկայացրել է ընկերության վերջին ձեռքբերումները և պարգևատրել 2018 թ-ին ընկերության SIM քարտը գնած և ակտիվացրած վերջին բաժանորդին:
Երևանի բնակիչ Լևոն Մարկոսյան Beeline-ի կողմից ստացել է iPnone XR սմարթֆոն:
«Այսօր առանձնահատուկ օր է Հայաստանում Beeline-ի համար: Մենք ուրախությամբ հայտարարում ենք, որ արդեն ավելի քան մեկ միլիոն բնակիչներ ընտրում են Beeline-ի բջջային կապի ծառայությունները: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Լևոնին և մյուս բաժանորդներին մեր ծառայությունների հանդեպ վստահության համար և խոստանալ, որ Beeline-ը կշարունակի անել ամեն հնարավոր բան, որպեսզի մեր ծառայություններն օր օրի բարելավվեն և դառնան էլ ավելի պարզ, հարմար և շահավետ մեր սիրելի բաժանորդների համար», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ընկերության ղեկավարն լրատվամիջոցներին ներկայացրել է նաև ընկերության այլ ձեռքբերումները: Այսպես, բջջային կապի եռամսյա ակտիվ բազան վերջին 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է, իսկ սմարթֆոնների ներթափանցումը 2018 թ. ավարտին կազմել է ավելի քան 60%:
Երևանում բջջային 4G ցանցի ծածկույթը 80%-ից ավելի է: 2018 թ. ընթացքում Beeline-ի 3G բազային կայանների քանակությունն ավելացել է 15%-ով: Այս ցանցի ծածկույթը ներառում է Հայաստանի բնակչության 85%-ից ավելին:
Հարակից հրապարակումներ`
- Հաճախորդի միջազգային օրվա կապակցությամբ Beeline-ի գրասենյակում բաժանորդներին հերթական անակնկալն էր սպասում
- Beeline-ը նոր լրացուցիչ հնարավորություններ է գործարկել կորպորատիվ հաճախորդների համար
- Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Առաջնորդության դպրոցի ուսանողների համար
- Beeline-ն անցկացնում է Xiaomi Redmi 6A սմարթֆոնների վաճառքի գարնանային ակցիա
- Ալավերդիում բացվել է Beeline-ի Վաճառքի և սպասարկման նոր գրասենյակ
- Beeline-ի բաժանորդները Երևանում ֆիքսված կապի հեռախոսագծերով կստանան մինչև 100 ՄԲ/վրկ ինտերնետ
- Beeline-ն ու ՀԳՀՄ-ն ամփոփել են «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումը դպրոցներում» ծրագիրը
- Beeline-ի «գեղեցիկ» համարները հասանելի են 50 տոկոս զեղչով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան