ԵԺԿ-ն կասեցրել է Հունգարիայի վարչապետ Օրբանի «Ֆիդես» կուսակցության անդամակցությունը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցության անդամակցությունը կասեցվել է Եվրոպական խորհրդարանի ամենախոշոր խմբակցությանը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանը։ Այս որոշումը կայացվել է նախօրեին՝ ԵԺԿ-ի համագումարում։ Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։
«Ֆիդես»-ի անդամակցության կասեցմանը կողմ է քվեարկել 190 պատվիրակ, 3-ը դեմ են արտահայտվել։
«Ֆիդես»-ն այլևս չի կարող մասնակցել կուսակցական միջոցառումներին, թեկնածուներ առաջադրել այս կամ այն պաշտոնների համար։ ԵԺԿ-ից «Ֆիդես»-ի հեռացման հարցը կքննարկի հատուկ ստեղծված հանձնաժողովը։ Այն ուսումնասիրելու է Հունգարիայում օրենքի գերակայության ապահովման հարցը։
Ավելի ուշ Reuters-ը ներկայացրել էր Օրբանի խոսքերը, որում ասվում էր, որ կուսակցությունը կամավոր է համաձայնել կասեցնել անդամակցությունը ԵԺԿ-ին։
Նշենք, որ վերջին շրջանում Օրբանը մշտապես քննադատում է Եվրամիությանը, նրա վարած քաղաքականությանը։