Իտալիայում սենեգալցին այրել է դպրոցականներով լի իր վարած ավտոբուսը
Իտալիայում Սենեգալից ներգաղթած 47-ամյա վարորդն այրել է դպրոցականների ավտոբուսը՝ Միլանին մոտ գտնվող մայրուղու վրա։ Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։
Ականատեսների խոսքերով, մինչ այրելը տղամարդը բենզին է լցրել ավտոբուսի սրահում ու այդ ընթացքում բղավել, որ ցանկանում է «կանգնեցնել Միջերկրական ծովում մահերը»՝ նկատի ունենալով Աֆրիկայից ու Մերձավոր Արևելքից միգրանտներին, որոնք փորձում են նավերով հասնել Եվրոպա։
Իտալիայի ոստիկանությանը հաջողվել է կանգնեցնել տրանսպորտային միջոցը, որում գտնվել է 51 մարդ ու ձերբակալել վարորդին։ Տուժածներ ու այրվածքներ ստացածներ չկան, սակայն մի քանի մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ թունավորում ախտանշաններով։
Ուղևորների էվակուացումից հետո ավտոբուսն ամբողջությամբ այրվել է։
Նշվում է, որ հանցագործը 2004թ.-ին ստացել է Իտալիայի քաղաքացիություն ու այժմ ոստիկանությունը ստուգում է նրա կապը ահաբեկիչների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան