
Դավիթ Սանասարյանը չի նպաստել իր ղեկավարած կառույցի նկատմամբ վստահության ձևավորմանը
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնը։ Նման որոշում է հրապարակել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը։
Ըստ որոշման, իր գործունեությամբ Սանասարյանը չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը։ Որոշումը Սանասարյանը կարող է բողոքարկել մեկ ամսվա ընթացքում։
Հիշեցնենք, որ էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա այս տարվա փետրվարի 26-ին որոշում էր կայացրել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի վրաբերյալ էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով վարույթ հարուցելու մասին:
Պետական Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա իր նկատմամբ հարուցած վարույթը կարճելու համար։
Արամ Սիմոնյանն իր դիմումում նշել էր, որ Սիմոնյանը ԵՊՀ-ում բացահայտված չարաշահումների մասին հայտարարել էր մինչև ուսումնասիրության արդյունքներն օրենքով սահմանված կարգով ամփոփելը։
Դիմումում նշված են նաև Սանասարյանի ֆեյսբուքյան էջում գրառումների մասին, որոնք ըստ դիմողի, միտված են եղել ԵՊՀ-ի նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելուն։
Սիմոնյանը դիմումում իրավապահների նկատմամբ ճնշում էր որակել Սանասարյանի՝ այս տարվա հունվարին հրավիրած ասուլիսում հնչեցրած հայտարարությունները։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Սանասարյանը պահանջում է կարճել իր նկատմամբ հարուցված վարույթը
- Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա Սանասարյանի նկատմամբ վարույթ է հարուցվել
- ԵՊՀ-ին նվիրված ոչ մի գիրք չի անհետացել. ԵՊՀ գրադարանի տնօրեն
- «Իրատես». Դավիթ Սանասարյանի գործերն այնքան էլ այն չեն
- ԵՊՀ-ն արձագանքում է Դավիթ Սանասարյանին. Դիմելու ենք իրավապահ մարմիններին
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին