Ֆոտոշարք՝ Դաունի համախտանիշի համաշխարհային օրվա առթիվ
Մարտի 21-ին դաունի համախտանիշի միջազգային օրն է:
«Մենք պետք է կոտրենք դաունի համախտանիշ ունեցող մարդկանց նկատմամբ կարծրատիպերն և գործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի նրանք դառնան հասարակության լիարժեք անդամ՝ բացահայտելով նրանց կարողությունները: Դաունի համախտանիշ ունեցող երեխաների` արևների դեպքում էլ պետք է սովորեցնել ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, գնահատել նրանց ներուժը և բացառել որևէ մեկուսացում»,-այս մասին նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ով այսօր այցելել ու հանդիպել է «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» ՀԿ-ի անդամ երեխաներին ու ծնողներին:
Այսօր, Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ, իրենց ընտանիքի անդամները, գործընկերները կազմակերպում և մասնակցում են հանրային տարբեր ակցիաների և միջոցառումների՝ Դաունի համախտանիշի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար։
«ՓԻՓԼ» խնամքի ծառայություն էկո ստարտափը նշում է, որ անրային միջոցառումները նաև նվիրված են իրավունքների իրացման, ներառականության և կարծրատիպերը կոտրելուն։
«ՓԻՓԼ»-ի ու Photo Atelier Marashlyan-ի հետ համատեղ կազմակերպվել է յուրահատուկ միջոցառում, դաունի համախտանիշով երեխաները լուսանկարվել են ազգային տարազներով։
«Սա էլ թող լինի մեր փոքրիկ ներդրումն՝ իրավունքների իրացման և ներառականության ապահովման կարևորագույն գործում:
Այսօր ձեր օրն է, միմյանց նման ամենատարբերներ...»,-նշում են ծառայությունից։
Լուսանկարները հրապարակվել են ծառայության ֆեյսբուքյան էջում։
Հարակից հրապարակումներ`
- Մարտի 21-ը` Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրն է
- Դաունի համախտանիշը չի խանգարել բիզնեսում հասնել հաջողության
- Դաունի համախտանիշով երեխան դարձել է մանկական կեր արտադրող ընկերության դեմքը
- Դաունի համախտանիշով աղջիկը գեղեցկության մրցույթի հաղթող
- Դաունի համախտանիշով 18-ամյա աղջկա հաջողության պատմությունը (լուսանկարներ)
- Ամեն մեկը գեղեցիկ է յուրովի. դաունի սինդրոմ ունեցող աղջիկը՝ մոդել (լուսանկարներ)