«Յեղափոխութիւնն ալ գալ շաբթուան մնաց»
Վարուժան Չիլինգարյանը համացանցի ամենասիրված գրողներից է։ Հումոր, ժամանակի անվրեպ աչք, սատիրա՝ բրա գրվածքներին շատերն են սպասում։
«Հակոբ Պարոնյան է հիշեցնում»,- իրար են բշտում ֆեյսբուքի՝ նրա ընթերցողները։
«Հայրս օր մը որոշեց տնտեսական յեղափոխութիւն ընել, Այնճար հող մը գնեց,խաղող ցանեցինք։
Խաղողի գիները ինկան, մէկ ղրուշ չ՚օգտուեցանք ։
Յետոյ ես որոշեցի տնտեսական յեղափոխութիւն ընել։ Որդատունկերը հանեցի, խնձոր ցանեցի։
մինչև ծառերը մեծնան և բերք տալու սկսին, Սուրիոյ պատերազմը սկսաւ, արտածման ճամբաները գոցուեցան։
Մէկ ղրուշ չ՚օգտուեցայ։
Որոշեցի մէյ մըն ալ յեղափոխութիւն չընել։
և չըրի։
Օրերը դարձան , փոխուեցան, յեղափոխաշունչ հովերը սկսան փչել։
հիմա նորէն Սատանան ուղեղիս հետ սկսաւ խաղալ.
-ել, Վարուժ, ասոր անոր կնիկին ոսկիին և ադամանդին տէրտը քաշելու տեղ, երկու ոչխար և այծ մը առ, յեղափոխութիւն ըրէ, չոպան դարձիր։
Բայց այսօր չըլլար, ժամանակ չունիմ , Օդանաւը չփճացած ելլեմ Զիւրիխ երթամ։
Յեղափոխութիւնն ալ Գալ շաբթուան մնաց»։…