Դավիթ Սանասարյան. Գլխիս կուտակվող սև ամպերն ինձ չեն անհանգստացնում
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն ու իր ղեկավարած կառույցի իրավաբանները համաձայն չեն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից կայացրած որոշման հետ։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա կարծիք հայտնեց, հանձնաժողովը պետք է վարույթ չհարուցեր։
«Ամեն դեպքում ուրախ եմ, որ նոր Հայաստանում հանձնաժողովը կարողանում է լիազորություններն իրականացնել։ Ես ամեն ձևի կնպաստեմ, որ ոչ միայն հանձնաժողովը, այլ բոլոր կառույցներն իրենց իրավասությունների շրջանակում գործեն»,-ասաց նա։
Ծառայության ղեկավարի խոսքով, ինքը դատական կարգով վիճարկելու է հանձնաժողովի որոշումը։
Դիտարկմանը, թե նրա գլխին սև ամպեր են կուտակվում, Սանասարյանն ասաց. «Իմ գլխին արդեն 11 տարի սև ամպեր են կուտակվում, և այդ սև ամպերն ինձ չեն անհանգստացնում»։
Հարցին, եթե դատարանը որոշի անփոփոխ թողնել հանձնաժողովի որոշումը, ի՞նչ հետևություններ կանի պաշտոնյան, ծառայության ղեկավարը պատասխանեց՝ հետևություններ անում է նաև մամուլի քննադատությունների արդյունքում։
«Այնուամենայնիվ մենք հիմնավորում ունենք, որ վարույթը չպետք է հարուցվեր»,-ասաց նա՝ ավելացնելով, որ Փաշինյանի հետ խոսակցություն չի ունեցել, չի կարծում թե կուլիսների հետևում իր դեմ պայքար է ընթանում։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Սանասարյանը չի նպաստել իր ղեկավարած կառույցի նկատմամբ վստահության ձևավորմանը
- Դավիթ Սանասարյանը պահանջում է կարճել իր նկատմամբ հարուցված վարույթը
- Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա Սանասարյանի նկատմամբ վարույթ է հարուցվել