Աստանայի բնակիչները ցույց են անում մայրաքաղաքի անվանակոչման դեմ
Ղազախստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել բողոքի ցույց` քաղաքի անվանակոչման դեմ: Այս մասին հայտնում է Lenta-ն։
Հաղորդվում է, որ այսօր առավոտյան մի քանի տասնյակ մարդ հավաքվել է Աստանայի քաղաքապետարանի դիմացի հրապարակում`անհամաձայնություն հայտնելով իշխանությունների՝ մայրաքաղաքը Նուրսուլթան անվանելու որոշման կապակցությամբ:
Հանրահավաքի մասնակիցներից մեկի և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև վեճը հանգեցրել է վիճաբանության, որից հետո ոստիկանները ձերբակալել են մոտ 20 ցուցարարների:
Հիշեցնենք, որ երեկ Ղազախստանի նախագահի պաշտոնակատար Քասիմ-Ժոմարտ Տոակաևն առաջարկեց Աստանան վերանվանել Նուրսուլթան՝ նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին:
Նշվում է, սակայն, որ մայրաքաղաքի վերանվանման համար հարկավոր էր հանրաքվե անցկացնել, որից հետո փոփոխություններ կատարել երկրի Սահմանադրությունում: Այնուամենայնիվ, խորհրդարանը նույն օրը ընդունեց համապատասխան փոփոխությունները:
Մայրաքաղաքի վերանվանման որոշումը ռեզոնանս է առաջացրել: Արդեն մարտի 20-ի երեկոյան, gopetition.com կայքում հայտնվել է միջնորդություն, որի հեղինակները պահանջում են չանվանափոխել մայրաքաղաքը: Այսօր առավոտյան արդեն ստորագրողների թիվն անցել է 30 հազարից։
Հարակից հրապարակումներ`
- Նազարբաևի ավագ դուստրը ընտրվել է Ղազախստանի Սենատի նախագահ
- Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել Աստանան Նուրսուլթան անվանափոխելու նախաձեռնությանը
- Քասիմ Ժոմարտ Տոկաևն առաջինն առաջարկեց Աստանան վերանվանել Նուրսուլթան
- ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից ո՞վ է ավելի շատ ափսոսում Նազարբաևի որոշման համար
- Ինչպես են հիշելու Նազարբաևին Հայաստանում
- Նազարբաևը հրաժարական է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին