Մշակույթ 11:17 21/03/2019 Հայաստան

«Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանական կինոնախագիծը ստացել է Եվրիմաժի ֆինանսական աջակցությունը

Բուխարեստում՝ մարտի 12-16-ը,  կայացած Եվրիմաժի կառավարման խորհրդի 154-րդ  նստաշրջանում ներկայացված «Բարս Մեդիա» ընկերության «Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանական համատեղ արտադրության վավերագրական-անիմացիոն կինոնախագիծը (պրոդյուսեր՝ Վարդան Հովհաննիսյան, ռեժիսոր Իննա Սահակյան) արժանացել է աննախադեպ գնահատանքի և միջազգային փորձագետների միաձայն որոշմամբ ստանալու է 140 հազար եվրո ֆինանսական աջակցություն, որը կազմում է ընդհանուր բյուջեի 24 տոկոսը։

«Կինո աշխարհ»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Եվրիմաժում Հայաստանի ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը։ Նրա խոսքերով, անդամակցությունից ի վեր (2016թ․) «Ավրորայի լուսաբացը» առաջին հայկական մեծամասնական (majority) կինոնախագիծն է, որը ֆինասավորվում է Եվրիմաժի կողմից (գումարի մեծ մասը տրվում է հայկական կողմին)։

«Բարս Մեդիա» ընկերության նախագիծը գնահատվել է 10 միավոր, որը Եվրիմաժի գնահատման սանդղակի ամենաբարձր նիշն է։ Սուսաննա Հարությունյանը նշել է, որ չափազանց գրագետ, աշխատված ու լավ կազմված նախագիծ էր ներկայացված կինոընկերության կողմից, ինչը ևս շատ կարևոր է նախագծերի դիտարկման ընթացքում։ «Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանական համատեղ արտադրության կինոնախագիծ է՝ գերմանական Gebruder Beetz կինոարտադրող ընկերության հետ (պրոդյուսեր`Christian Beetz), որը ապահովելու է նախագծի բյուջեի 27,15%-ը։

Ֆիլմը վավերագրում է Արշալույս Մարտիկյանի (նույն ինքը՝ Ավրորա Մարտիկանյանը) պատմությունը։ 14- ամյա դեռատի աղջիկը երկու տարի դիմակայելով Եղեռնի ոճրագործություններին, գերությանը, հարեմներին ու հալածանքներին, իր կամքի ուժի, խելամտության և անդրդվելի վճռականության շնորհիվ՝ 1917 թվականին փրկություն է գտնում ԱՄՆ-ում։

Այնտեղ նրա կյանքի իրական պատմության հիման վրա հրատարակվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը, որը մեծ ճանաչում է ձեռք բերում,  իսկ 1919 թ.-ին  Արշալույսը հերոսաբար համաձայնում է իր կյանքի դաժան փորձությունների մասին պատմող հոլիվուդյան «Հոգիների աճուրդ» համր ֆիլմում ինքն իրեն մարմնավորել: Նրա վարձատրությունը գումարը կամ պատիվը չէր, ինչին սովոր են Հոլիվուդյան աստղերը, նրա վարձատրությունը հայ ժողովրդի դաժան ճակատագրի լուսաբանումն էր, դեռ ընթացող ցեղասպանության կանխարգելումը… Արշալույսի ջանքերով միլիոնավոր դոլարների հանգանակություն հավաքվեց հանուն հայ որբերի, և համայն աշխարհն իմացավ հայ ազգի դեռ ընթացող ցեղասպանության մասին:

Ցավոք, ժամանակի և գերպետությունների քաղաքական հետաքրքրությունների փոփոխության արդյունքում թե՛ «Հոգիների աճուրդ» ֆիլմը, և թե՛ Արշալույսը ինքը մոռացության մատնվեցին։

«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը կպատմի Արշալույս Մարտիկանյանի հերոսական պատմությունը նրա երկու եզակի վավերագրական հարցազրույցների, համր ֆիլմի պահպանված կտորների և անիմացիոն գեղագիտական լուծումների համադրությամբ:

Ընդհանուր առմամբ, Եվրիմաժի բուխարեստյան նստաշրջանին ներկայացված 47 ֆիլմերի նախագծերից համատեղ արտադրության աջակցություն են ստացել 18-ը (15-ը՝ խաղարկային, 2-ը՝ վավերագրական, 1-ը անիմացիոն)։ Այս նստաշրջանի ընդհանուր գումարը 4 մլն 397 հազար եվրո է եղել։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:25
ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանություններին հիշեցրել է հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների պատրաստվելու»՝ Արևմուտքի խորհուրդների մասին
ՌԴ ԱԳՆ-ն Սերգեյ Լավրովի հարցազրույցի ժամանակ ստացված Հայաստան ՌԴ վատացող հարաբերությունների վերաբերյալ հնչած հարցին պատասխան է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
22:51
Բարձրաձայնել եմ իշխանության գործած բազմաթիվ խախտումների և այդ ամենին ԵՄ երկրների ոչ համաչափ արձանքի մասին. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Որպես Արտաքին հարաբերությունների մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:37
Թեժ հետքերով նույն օրը բացահայտվեց uպшնությունը
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի...
Աղբյուր` Panorama.am
22:19
Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր և պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
22:04
Արման Խաչատրյանը և Անն-Մարի Դեկոտին անդրադարձել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին
Ֆրանսիայում ՀՀ դեսպանատնից հայտնում են. «Հունիսի 24-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին...
Աղբյուր` Panorama.am
21:41
ԱՊՀ գլխավոր քարտուղարը համեմատել է համագործակցության երկրներում և Արևմուտքում անցկացվող ընտրությունները
ԱՊՀ երկրներում ընտրություններն ավելի մաքուր, ավելի ժողովրդավարական և քաղաքակիրթ են, քան Արևմուտքում։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել...
Աղբյուր` Panorama.am
21:10
Կենտրոնում խոշոր ավտովթար է գրանցվել «iCar» մակնիշի էլեկտրամոբիլի և «Mercedes»-ի միջև
Հունվարի 24-ին, Ժամը 15։30-ի սահմաններում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Շահեն Ա․-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
20:56
Իրանը բողոք է հայտնել Ադրբեջանին, դեսպանը կանչվել է ԱԳՆ
Իրանում այսօր ԱԳՆ է կանչվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որին բողոքի նոտա է ներկայացվել Ադրբեջանի «որոշ շրջանակների կողմից...
Աղբյուր` Panorama.am
20:50
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից. փաստաբան
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից: Այս մասին հայտնել է Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
20:35
Իսկ Արմեն Աշոտյանի գործն առհասարակ Սանտա Բարբարայի սերիալին է նմանվել․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հուսով եմ, որ մի օր կհաշվենք ու կգնահատենք այն...
Աղբյուր` Panorama.am
20:22
Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հունվարի 24-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։...
Աղբյուր` Panorama.am
20:10
Բոլորով, որ Փաշինյանի հայտարարագիրը լրացրեցին, վերջը ստուգեցի՞ն՝ այնտեղ կոռուպցիա կա՞ր, թե՞ չկար. Մեսրոպ Առաքելյան
Նիկոլ Փաշինյանն և իր տնտեսական թիմը հայտարարում են, թե եկամտի համընդհանուր հայտարարագրումը ստվերի կրճատման և սոցիալական թիրախային...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Վերին Լարս» սահմանային անցման կետում առաջացող խնդիրները քննարկվել է Սերգեյ Կոպիրկինի հետ․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ծառուկյանն ասել է, թե որքան գումար է ծախսել Մախաչևի հետ մենամարտին պատրաստվելու համար
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը նշել է, թե որքան գումար է ծախսել, նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
19:35
Գործարար Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով․ փաստաբանական խումբ
Կարեն Հակոբյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ 2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի հարցում քննարկելու բան ունեն․ Պուտին
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի թեմայի շուրջ քննարկելու բան ունեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի պետական ​​համալսարան...
Աղբյուր` Panorama.am
19:12
ՔՊ-ական հերթական մանիպուլյացիան «ազգային»-ի առնչությամբ․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «ՔՊ-ԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ի ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ...
Աղբյուր` Panorama.am
18:58
Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։ Մենք Հայաստանին համարում ենք մեր բնական ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
18:42
Զինված հարձակում է եղել Ստամբուլի հայկական վարժարանի նախկին շենքի վրա
Հունվարի 22֊ին զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գործող Դադյան հայկական վարժարանի նախկին շենքի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:29
Գևորգ Ալթունյանի և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել է դատարան
Դատախազությունից հաղորդագրություն են տարածել, որում նշված է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
18:14
Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի իր ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ․ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Հունվարի 9-ին Նիկոլի կառավարությունը պաշտոնապես սկսեց ԵՄ անդամակցության գործընթացը՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
ՊԵԿ-ը կաջակցի 50 և ավելի աշխատողներ ունեցող հարկ վճարողներին հայտարարգրման իրազեկման հարցով
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կոմիտեում շարունակվում է համագործակցությունը հարկ վճարողների հետ նոր ձևաչափերով։ Հարկային մարմինը...
Աղբյուր` Panorama.am
17:53
Վարչախումբը նպատակ է հետապնդում փոխակերպելու հայ ժողովրդի ինքնությունն ու ձևավորելու լղոզված դիմագծով սպառողական հասարակություն. «Հայաքվե»
«Հետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենքների չեղարկմանը»։
Աղբյուր` Panorama.am
17:50
Ուկրաինան ՌԴ-ին է փոխանցել 49 զինծառայողի դի
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են մահացածների մարմինները։ Այդ մասին RBK-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր, ռազմական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
17:41
Հրապարակվել են առաջին կադրերը, թե ինչպես են ԱՄՆ-ից արտաքսվում անօրինական միգրանտները
ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել ռազմական ինքնաթիռներով։ Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Փյունիկ» է վերադարձել Վարազդատ Հարոյանը
«Երկարատև ընդմիջումից հետո «Փյունիկ» է վերադարձել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, մեր ակումբի լավագույն սաներից Վարազդատ...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ֆարմանյան. Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր Նիկոլի ու իր վարձու սազանդարների հետ բանավեճի մեջ են մտնում արցախյան թեմայով
ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Ես անկեղծորեն չեմ հասկանում բոլոր այն մարդկանց,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Շատ բաներ ինձ համար դեռևս անհասկանալի են. Հրդեհային անվտանգության մասնագետ-վկան՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի մասին
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցող Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված...
Աղբյուր` Panorama.am
17:09
Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}