Էրմիտաժը կրկին «ականապատված» է
Պետական Էրմիտաժն այսօր հայտարարել է, որ օրվա առաջին կեսին փակ է լինելու այցելությունների համար «ականապատման» մասին հաղորդագրության պատճառով։ Այս մասին գում է Ռիա նովոստին։
Թանգարանից հայտել են, որ Էրմիտաժի մի քանի աշխատակիցներ էլեկտրոնային փոստով հաղորդագրություններ են ստացել շենքի ականապատման մասին։ Թանգարանի անվտանգության աշխատակիցները Ռոսգվարդիայի հետ համատեղ ստուգում են ցուցասրահներն ու ծառայողական հատվածը։
Թանգարանը կբացվի բոլոր ստոuգումներն ավարտվելուց հետո։
Փետրվարի 21-ին Պետական Էրմիտաժն արդեն փակվել էր «ականապատման« մասին հաղորդագրության պատճառով, որը չէր հաստատվել։
Հարակից հրապարակումներ`
- Էրմիտաժի այցելուներին տարհանում են
- ՌԴ-ում ավելի քան 150 օբյեկտ «ականապատված է»
- ՌԴ-ում «ականապատման» վերաբերյալ ահազանգերից հետո 180 հազար մարդ է տարհանվել