ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է Mastercard քարտերով գնումներ կատարել ակնթարթորեն առանց PIN- ի
ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է գնումներ կատարել Mastercard քարտերով`POS- տերմինալին մեկ հպումով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերը աշխատում են PayPass տեխնոլոգիայով, ինչը հնարավորություն է տալիս մինչեւ 10,000 ՀՀ դրամ վճարելու դեպքում՝ քարտով գնումներ կատարել ակնթարթորեն, մեկ հպումով և առանձ PIN կոդ մուտքագրելու:
ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ իր հաճախորդներին տրամադրում է Mastercard Standard Unembossed, Mastercard Standard, Mastercard Gold, Business քարտեր ու պրեմիում կատեգորիայի՝ World Black Edition դեբետային քարտեր և առաջարկում է օգտվել մի շարք իրենց առավելություններից:
Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քարտերի հիմնական առավելություններից մեկն այն է, որ լինելով բազմարժութային, դրանք ենթադրում են 4 հիմնական արժույթով բանկային հաշվի առկայություն `ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի: Mastercard Gold քարտերով կարելի է կանխիկացնել ՎՏԲ խմբի ԱՊՀ երկրների և Վրաստանի բանկոմատներում ՝ 0% միջնորդավճարով:
Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերը բացարձակապես ապահով են ու պաշտպանված, քանի որ աշխատում են.
• չիպային կրիչով, և ոչ թե ժապավենային, ինչի շնորհիվ նրանք ավելի անվտանգ են. ավելի դժվար է կեղծել
• միացված են Secure Code ծառայությանը, որը գնման պահին պահանջում է հաստատում SMS հաղորդագրության միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերի օգտագործումը ոչ միայն ապահով և շահավետ է, այլև հարմար ու արագ:
Օգտագործելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտեր՝ կարող եք.
• Կատարել քարտային հաշիվների օնլայն համալրում TelCell և Easy Pay վճարային տերմինալների միջոցով,
• Կատարել քարտային հաշիվների համալրում cash in բանկոմատների միջոցով, որոնք հնարավորություն են տալիս մեկ գործարքով տարբեր արժողության թղթադրամներ մուրքագրել
• Ստանալ արագ դրամական փոխանցումներ արտերկրից անմիջապես քարտին՝ Կոնտակտային կենտրոն մեկ զանգ կատարելով ու նշելով Ձեր անձնական տվյալները, փոխացման կոդը և գումարը
Mastercard քարտերը կարելի է օգտագործվել աշխարհի ավելի քան 1 մլն բանկոմատներում և կանխիկ վճարումներ կատարել ավելի քան 32 մլն առևտրի և սպասարկման կետերում:
Հարակից հրապարակումներ`
- «Հայկազ և Սոֆի Սարդարյանները ոչ մի առնչություն չունեն ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ». ՎՏԲ-Հայաստան Բանկ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է նոր բարձր տեխնոլոգիական Կոնտակտային կենտրոն
- ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard-ի հետ համատեղ խաղարկում է ուղևորություն դեպի Disneyland Paris
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա Mastercard քարտերի տրամադրմամբ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի գլխավոր հովանավորն է
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է ֆիզիկական անձ հաճախորդների գծով մինչև 3 մլրդ ՀՀ դրամի չափով տույժեր և տուգանքներ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան