Վահագն Վերմիշյանը նշանակվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ
ՀՀ կառավարության որոշմամբ, Վահագն Վերմիշյանը նշանակվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նրան՝ մաղթելով հաջողություններ:
Վահագն Վերմիշյանն ասաց, որ մասնագիտությամբ ճարտարապետ է, 1989 թվականին՝ երկրաշարժից հետո, աշխատել է որպես Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետ: Այնուհետև աշխատանքային գործունեությունը շարունակել է ՌԴ-ում, Սուդանում, Չինաստանում, Դուբայում, Եվրոպայում:
«Նախագծել և կառուցել եմ 5 մլն-ից ավելի կառույցներ, այդ թվում՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը, Սոչիի ծովային նավահանգիստը, մեծ օբյեկտներ, քաղաքներ՝ Սուդանում, Էրիթրեայում: 1,5 տարի է, ինչ վերադարձել եմ Հայաստան և որոշել եմ աշխատել իմ հայրենիքի համար»,- ասաց Վահագն Վերմիշյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել էր Ավետիք Էլոյանը: Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի հունիսին: 16 տարի անց նրա՝ ԱՄՆ-ից վերադարձը Հայաստան պայմանավորված էր աշխատանքային առաջարկով։
Այժմ Ավետիք Էլոյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականն է:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը՝ փոխվարչապետի խորհրդական
- Ես Երևանում եմ և չեմ նախատեսում մեկնել. Ավետիք Էլոյան
- «Հեղափոխությունից» հետո Հայաստան վերադարձած Ավետիք Էլոյանն ազատվեց պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան