Տնտեսություն 16:54 21/03/2019 Հայաստան

Հայաստանում 100 տոկոսով վարկ կա՞. վարչապետի զարմանքը

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով վարկերի  տոկոսներին՝ նշեց, որ քաղաքացիները շարունակում են բողոքել, որ, օրինակ, երբ վարկ են վերցնում,  այն առաջարկվում է 15 տոկոսով, տեղում պահանջում են որոշակի ծառայությունների վճարներ և իրականում ստացվում է 24 տոկոս:

«Այս խնդիրը համատարած է»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ խոսում են ֆինանսական միջոցների հասանելիության խնդրի մասին, ասում են, որ վարկի տոկոսները նվազում են, բայց քաղաքացիների հետ շփումից ստացվում է՝ ծառայությունների վճարների միջոցով  իրական տոկոսները չեն կարողանում արձանագրել:

Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե այս գործընթացը որքանո՞վ է օրինական և տրամաբանական:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ խոսքն էֆեկտիվ տոկոսադրույքի մասին է, և ընդունվել է սպառողական վարկավորման մասին օրենք, որն ամբողջությամբ պաշտպանում է քաղաքացիների շահերը: Ըստ նրա՝  մինչև 10 միլիոնանոց  սպառողական վարկերի դեպքում ֆինանսական կառույցը պարտավոր է բոլոր տիպի վճարները ներառել տոկոսի մեջ և քաղաքացուն ներկայացնել ռեալ գումարը: 

ԿԲ նախագահը նշեց, որ նույն դրույքները ներառել են նաև հիպոթեկային օրենսդրության մեջ:
Վարչապետը հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ այդ ծախսերը ներառել տոկոսում և հայտարարությունն այդպես տալ, որպեսզի նաև կառավարությունը հստակ պատկերացում ունենա շուկայի մասին. «Մտավախությունն այն է, որ թվերն իրականությունը չեն արտացոլում, և կարող ենք սխալ եզրակացությունների գալ»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցրեց, որ հայտարարված տոկոսադրույքները բացարձակապես համապատասխանում են իրականությանը: «Ձեր ասած խնդիրը գուցե վերաբերում է մանր սպառողական վարկերին, կարծում եմ, որ շուկան կկարգավորի, բայց ԿԲ-ն էլ բավարար գործիքակազմ ունի, որ զսպի»,- ասաց նա:

Փոխվարչապետի խոսքով՝ 50 հազար կոմիսիոն վճարը տոկոսադրույքի վրա կարող է ազդել միայն 500 հազարանոց վարկերի դեպքում, իսկ խոշոր վարկերի դեպքում խնդիր չի լինում:

Վարչապետն արձագանքեց. ««Կներեք, մենք 500 հազար դրամանոց վարկ ունենք, որի համար պետք է 50 հազար կոմիսիոն վճա՞ր մուծեն»: Այնուհետև վարչապետն ասաց, որ իրականում խնդիրը հենց դրանում է և հանդիպումների ժամանակ գյուղացիները նման իրավիճակ էլ  նկարագրել են: «Այսինքն՝ եթե 500 հազար դրամ վարկի համար պահանջում են 50 հազար կոմիսիոն վճար, նշանակում է՝ հենց սկզբից վարկի 10%-ը նրա ձեռքից վերցնում ենք, ինչը նշանակում է, որ մենք, ըստ էության, նրան հենց սկզբից դնում ենք վատ դրության մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն էլ օրինակ բերեց, որ ավտոմեքենայի ձեռքբերման համար տրամադրվել է 2.3 մլն դրամ, ամսական վճարների ժամանակացույցով վարկի սպասարկման գումարը միշտ գերազանցել է տոկոսադրույքի վճարին, մասնավորապես, մայրը գումարի վճարը կազմել է 12 հազար դրամ, տոկոսագումարը՝ 25 հազար, սպասարկման վճարը՝ 32 հազար դրամ:

Ըստ Էրիկ Գրիգորյանի՝ փաստացի տոկոսադրույքը նշվում է, բայց երբեմն փոքր վարկերի դեպքում այն գերազանցում է 40-50%-ը, և փոքր գումարների դեպքում վարկառուների բեռն ավելի ծանր է: Նա առաջարկեց վերին շեմ սահմանել սպասարկման գումարի համար:

Արթուր Ջավադյանն ասաց, որ բոլոր պայմանագրերում այս բոլոր ծախսերը նշվում են, անգամ ՀՀ-ի արտաքին վարկավորման պայմանագրերում:

«Լավ, նշվում է, իմանում ենք, որ մեր գյուղացու վարկը 50%  է, դրանից մենք չենք մխիթարվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, սակայն Արթուր Ջավադյանը վստահեցրեց, որ գյուղացիական վարկերը 24%-ը չեն գերազանցում:

ԿԲ նախագահը միաժամանակ նշեց, որ լոմբարդներում ու այլ տեսակի ֆինանսական կառույցներում տոկոսն անհամեմատ բարձր է. «Ես 90 տոկոսով համոզված եմ, որ գյուղացիները հենց այդպիսի կառույցներից են վարկ վերցնում»:

Նա նաև ասաց, որ անցած տարի այդ բարձր տոկոսների շնորհիվ 129  լոմբարդ 140 մլն դրամի հարկ է վճարել,  իսկ 17 բանկը՝ 49 մլրդ դրամ: «Պատկերացնո՞ւմ եք: Հիմա քննարկումներ են գնում, ասում են՝ պետք է պաշտպանել փոքր ու միջին բիզնեսի շահերը: Դրա փոքր ու միջին բիզնեսը ո՞րն է: Ֆինանսական կառույցը չի կարող լինել փոքր ու միջին բիզնես»,- ասաց Արթուր Ջավադյանը՝ հավելելով, որ լոմբարդներում տոկոսները հասնում են 50, 60, 70, 80,100,120  տոկոսի:

Վարչապետը զարմացած հարցին, թե Հայաստանում 100 տոկոսով վարկ կա՞,  ԿԲ նախագահն արձագանքեց, որ դրանից բարձր էլ կա, ինչին ի պատասխան Փաշինյանը նշեց. «Մամուլից այնպիսի տպավորություն ունեմ, որ կառավարությունն ընկել է խեղճ ու կրակ լոմբարդների հետևից»:

Մհեր Գրիգորյանը նշեց, որ լոմբարդների հետ խնդիր կա, և ուզում են պետական տուրքը 60 անգամ բարձրացնել, վաղը հանդիպելու են նրանց հետ: Նրա խոսքով՝ սա վաշխառություն չի, շուկա է, եթե անձը վատ վարկային պատմություն ունի, պետք է բարձր տոկոսով վարկ վերցնի, եթե լավ վարկային պատմություն ունի, կարող է բանկից վերցնել, և պետք է շուկային շատ չմիջամտել:

«Վստահ եմ, որ հեռուստացույց առնելու համար վարկը տվել են 50 տոկոսով, թող չառներ, թող ավելի լավ տեղից վարկ վերցներ: Սա վաշխառություն չէ, սա շուկա է: Եթե մարդն ունի վատ վարկային պատմություն, այո, նրա վարկը պետք է լինի 50 տոկոս, իսկ ինչո՞ւ ոչ»,- ընդգծեց փոխվարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նորից անդրադարձավ ֆինանսական գրագիտությանը. «Ֆինանսական հարաբերություներում և ընդհանրապես բոլոր հարաբերություններում ամենակարևոր արձանագրումը հետևյալն է, որ ամեն մարդ ի վերջո ինքն է պատասխանատու իր գործունեության հետևանքների համար: Ցավոք սրտի, Հայաստանում շատ դեպքերում սա արձանագրված չէ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:25
Ուզում եմ ասել, թե ինչ է նշանակում «Առողջապահություն». Առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու Արսեն Թորոսյան
«Սկզբում որոշել էի ելույթ գրել, որ կարդամ 20 րոպեի ընթացքում, հետո մտածեցի, որ ձանձրալի կլինի դասախոսության ոգով ելույթը, և որոշեցի մի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Ալեքսանդր Սիրունյանը չպատասխանեց՝ զղջո՞ւմ է ֆեյսբուքում հնչեցրած իր hայhnյանքների համար
«Այս պահին մեկնաբանություններ չունեմ, թողեք անցնեմ: Ավարտենք, հետո զրուցենք»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲԴԽ անդամի թեկնածու...
Աղբյուր` Panorama.am
12:09
Հոկտեմբերից անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվել է ջրատարում
Դեռևս 2024 թ. հոկտեմբերի 26-ին հաղորդվել էր 73-ամյա Գրետա Զաքարյանի՝ գերեզմանատուն գնալու և անհայտ կորելու մասին։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
12:05
Bitcoin-ի արժեքը գերազանցել է պատմական առավելագույն մակարդակը
Bitcoin-ի գինը թարմացրել է իր պատմական ռեկորդը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ CoinMarketCap-ի տվյալների համաձայն՝ հասնելով $109,1 հազար...
Աղբյուր` Panorama.am
11:47
Դուք մնացել եք հայդուկ. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Դրակուլան ձեր համեմատ խարիզմատիկ կերպար էր»
Աղբյուր` Panorama.am
11:40
Ջրային պարեկներն 241 կգ սիգ են հայտնաբերել
Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 14-րդ կմ-ին հունվարի 15-ին, ժամը 23.20-ին, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հայաստանցի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով
Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700...
Աղբյուր` Panorama.am
11:12
Երբ հանձնեցիք Քելբաջարն ու Լաչինը, Ալիևը հայտարարեց՝ նախորդ բանակցային տրամաբանության մեջ դրանք հավերժ մնալու էին հայկական. Հայկ Մամիջանյան
«Ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է, բայց բացի ձեզանից որևէ մեկի վրա բարդել Արցախի հանձնումը, անհնար է ստացվի։ Փողոցում հարցնենք՝ ով է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
11:03
Դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական ներազգային ատելության ահավոր մի օրինակ է. Գեղամ Մանուկյանը՝ Սիրունյանի մասին
«Մինչև հարցի քվեարկությունն ես առնվազը ՔՊ խմբակցության պատգամավորներին կոչ կանեմ ծանոթանալ բարեվարքության այն եզրակացությանը, որը տվել է...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը ազատման դիմում է գրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսներիկ դեմ հարուցված քրեական գործով  որպես հանրային մեղադրող հանդես եկոց Պետրոս Պետրոսյանն...
Աղբյուր` Panorama.am
10:45
Աննա Մկրտչյանը Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության պատին
«Այս մետաղի ջարդոնից, կեղծիքից ջնջել են ոչ միայն Ակնան, այլև  մեր հայրենիքի ուղիղ կեսը։ Հիմա էլ եկել հայրենավաճառության գլխին նստել...
Աղբյուր` Panorama.am
10:37
Մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ բարերար
2024թ. օգոստոսի 26-ից գործարկվել է Barerar.am կայքը և հավելվածը, որը հնարավորություն է տալիս առանց որևէ միջնորդի կամ միջնորդության, ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ամեն օրս օրհնություն է ու շնորհ. Անի Քոչար
Լրագրող, բլոգեր, մոդել Անի Քոչարն այսօր նշում է ծնդյան տարեդարձը։ Ինսթագրամի իր էջում նա լուսանկարներ  է հրապարակել ու գրել. «մեն...
Աղբյուր` Panorama.am
10:31
ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
Ազգային ժողովի հերթական նստաշրջանը մեկնարկեց ՀՀ օրհներգով՝ երգչախմբի կատարմամբ։ Օրհներգը հնչեց փոփոխված տարբերակով։ Այնուհետև ԱԺ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռուսաստանցիները սկսել են Վրաստանում ավելի շատ անշարժ գույք գնել
2024 թվականին արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու ռուսաստանցիների պահանջարկը նախորդ տարվա համեմատ նվազել է 6%-ով, իսկ Թայլանդը դարձել է...
Աղբյուր` Panorama.am
09:56
Սուրեն Սարգսյան. Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է
«Թրամփի այսօրվա երդմնակալության ելույթը նախանշելու է իր ներքին և արտաքին քաղաքական անելիքներն ու մոտեցումները»
Աղբյուր` Panorama.am
09:50
Սա խելագարություն չէ, այլ նույնիսկ` ավելին. Հրատապ գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին. Թ. Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել իր միջազգային գործընկերներին և մի շարք միջազգային կազմակերպությունների:...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անհրաժեշտ է դասեր քաղել մեր ոչ հեռու անցյալից. Հակոբ Հակոբյան
«Մենք կարիք ունենք իրատեսական և ադեկվատ գործողությունների ճանապարհային քարտեզի»:
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս հայհոյանքների հեղինակին ՔՊ-ն առաջադրում է ԲԴԽ անդամ
Ազգային ժողովի խորհրդի նիստում հաստատվել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի և հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Հունվարի 20-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 20-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38  դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
ՀԱԿ. Անընդունելի է Մինսկի Խմբի համանախագահողների ու Հայաստանի իշխանությունների անգործությունն ու անտարբերությունը գերեվարված Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ
Արցախի Հանրապետության ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում սկսված «դատավարությունների» վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է....
Աղբյուր` Panorama.am
08:50
Մահացել է Պապիկյանի պապիկը
Մահացել է պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի պապիկը՝ Սուրեն Շամիրի Պապիկյանը։ Այս տարի կլրանար նրա 100-ամյակը:...
Աղբյուր` Panorama.am
08:34
Հանրապետության ճանապարհներին ձյուն է, բուք ու մերկասառույց
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
08:27
Հունվարի 20-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:24
Խոշոր վթար Վեդի-Երևան ավտոճանապարհին
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 20-ին, ժամը 04:57-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղում տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
23:06
Մենք ասում ենք ամենահին քրիստոնեական պետությունն ենք, Հայաստանում ասում են՝ մենք ենք ամենահինը. Զուրաբիշվիլի
Վաղը Վրաստանը կարող է կամ մեծ հաջողություն դառնալ Ամերիկայի համար, կամ մեծ խնդիր կովկասյան տարածաշրջանում։ Այդ մասին ասել է Վրաստանի հինգերորդ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ստամբուլում հարգել են Հրանտ Դինքի հիշատակը
Ստամբուլահայ Երգչուհի Սիբիլը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է տարածել այսօր Ստամբուլի «Ակոս» թերքի խմբագրատան դիմաց...
Աղբյուր` Panorama.am
19:57
Թուրքիայի հատուկ ծառայությունների ինքնաթիռով են արտահանձնվածներին Երևանից տեղափոխել
Թուրքական ԶԼՄ-ները կադրեր են հրապարակել Թուրքիայում հետախուզվող հանցավոր խմբավորման անդամներին Հայաստանից արտահանձնման մասին...
Աղբյուր` Panorama.am
19:40
Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան
Իրանը կզարգացնի Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմական և անվտանգության ոլորտներում, որպեսզի «թշնամին չկարողանա հեշտությամբ ոչնչացնել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}