Տնտեսություն 14:37 21/03/2019 Հայաստան

Եթե որևէ նախագիծ ներկայացրել է ընդդիմությունը, դա դեռ չի նշանակում` այն պետք է մերժվի. Փաշինյան

Գործադիրի այսօրվա նիստում ընդունվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի իրավակարգավորումների վերաբերյալ։

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյլնալյանը ներկայացնելով նախագիծն՝ ասաց, որ առաջարկվում է վարչական պատասխանատվություն սահմանել լիցենզիա չունեցող անձանց կողմից վարկային ծառայությունների գովազդումը լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային հաղորդակցման ցանկացած այլ միջոցների օգտագործմամբ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ասաց. «Մեր գործընկերների մտահոգությունը հետևյալն է՝ տարբեր տեղերում գովազդվում են վարկեր, փողեր, պարտքեր, որի արդյունքում առաջանում են խնդիրներ, մարդիկ «տոկոսի տակ» են ընկնում և այլն: Մեր գործընկերներն առաջարկում են, որ այն կազմակերպությունները, որ լիցենզիա չունեն և նման ծառայություն են առաջարկում, այդ գովազդի համար ենթարկվեն վարչական տույժի, բայց մեր օրենսդրությամբ կա հնարավորություն, որ առանց լիցենզավորման նման օրինական ծառայություն մատուցվի: Այստեղ խնդիրը կա, բայց մենք ԿԲ-ի հետ քննարկել և կարևորել ենք քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացումը: Շատ դեպքերում պետք է ուսումնասիրել՝ գովազդի սահմանափակում պե՞տք է անել, թե՞ ոչ, օգտակա՞ր է, թե՞ ոչ, բայց պետք է  ծրագրեր իրականացնենք՝ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու առումով, որ մարդիկ կարողանան հստակ հաշվարկել՝ ինչպիսի պարտք արժե վերցնել, ինչպիսի գործունեության համար, և լավ կլինի, որ դրանք միտված լինեն արդյունքներ, ոչ թե հետևանքներ ունենալու»:

Վարչապետի խոսքով՝ գործադիրի առաջարկությունն այն է, որ այս փուլում գոնե հարկավոր է գնալ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու ուղղությամբ:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտնեց, որ քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացման ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում, մանրամասն աշխատում են ԿԳՆ հետ, վերապատրաստում են անցել բավական մեծ թվով ուսուցիչներ՝  մոտ 12 000, ֆինանսական գրագիտության մեկամսյակ են անցկացնում բոլոր մարզերում, և այս տարի էլ, ինչպես նախորդ տարի, իրականացվելու են միջոցառումներ, հավաքներ, կլոր սեղաններ, բոլոր բուհերում, ուսումնական կազմակերպություններում աշխատում են անցկացնել սեմինարներ, հեռուստատեսությամբ և տարբեր այլ մեդիամիջոցներով:

Ինչ վերաբերում է նախագծին, Արթուր Ջավադյանն ասաց, որ այս նախագծում առաջարկն այն է, որ ոչ միայն գովազդի, այլև նշված գործողության համար՝ առանց լիցենզավորման գործունեություն ծավալողները, շատ խիստ պատժվեն առաջին անգամ 2 մլն դրամով, եթե կրկնվի՝ 4 մլն դրամով:

«50 հազար դրամը շատ ավելի քիչ գումար է։ Կան արդեն հարուցված քրեական գործեր՝ ոչ լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար։ 50 հազար դրամը, չեմ կարծում, որ բավարար կանխարգելիչ միջոց է», - նշեց ԿԲ նախագահը:

Նիկոլ Փաշինյանը ԿԲ նախագահից հետաքրքրվեց՝ հիմա նախագծին կո՞ղմ են, թե՞ դեմ, Արթուր Ջավադյանն ասաց, որ կողմ են: 

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ եթե բուն գործունեության տեսակի հետ խնդիր չունեն, ապա գովազդի հետ ինչո՞ւ են խնդիր առաջացնում, գուցե գործունեությունը արգելեն և դրա համար սահմանեն վարչական պատասխանատվություն:

«Սա եղավ կուրսայինների պատմությունը, որ բուն ֆունկցիայի հետ խնդիր չունենք, բայց գովազդն արգելում ենք: Ես կարծում եմ՝ այդ գործունեությունն ինքնին պրոբլեմ է, պրոբլեմ եղել է և լինելու է, պետք է արգելել այդ գործունեությունը, դրան չենթարկվելու դեպքում պատասխանատվության ենթարկել այդ անձանց»,- ասաց փոխվարչապետը:

Արթուր Ջավադյանը նշեց, որ ԼՀԿ խմբակցությունն առաջարկել է համապատասխան տուգանքներ նման գործունեություն իրականացնողների համար, իրենք նախագծի վերաբերյալ արել են առաջարկներ, որոնք ընդունվել են նախագծի հեղինակների կողմից, ուստի այդ տեսքով ներկայացված նախագծին կողմ են: 

«Գրավոր տեքստում գրված է, որ բացասական եզրակացություն պետք է տալ, բայց ձեր բանավոր խոսքում ասում եք՝ շատ էլ լավ նախագիծ է։ Այստեղ կարող եմ կռահել, որ գործ ունենք հին իներցիայի հետ, քանի որ նախագիծը ներկայացված է ընդդիմության կողմից, ուրեմն պետք է մերժել։ Եթե դա է, ուրեմն շատ վատ իներցիա է», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այսպիսով, Կառավարությունն այս նախագիծն ընդունեց։ Վարչապետ Փաշինյանն էլ հավելեց․ «Քանի որ մեր Կառավարության 90 տոկոսը նույն կառավարման համակարգն է, պաշտոնապես ասում եմ՝  որևէ նախագիծ եթե ներկայացրել է ընդդիմությունը, դա դեռ չի նշանակում, որ այն պետք է մերժվի։ Այս պահից արձանագրենք այդ գործելակերպի ավարտը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:09
Հոկտեմբերից անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվել է ջրատարում
Դեռևս 2024 թ. հոկտեմբերի 26-ին հաղորդվել էր 73-ամյա Գրետա Զաքարյանի՝ գերեզմանատուն գնալու և անհայտ կորելու մասին։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
12:05
Bitcoin-ի արժեքը գերազանցել է պատմական առավելագույն մակարդակը
Bitcoin-ի գինը թարմացրել է իր պատմական ռեկորդը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ CoinMarketCap-ի տվյալների համաձայն՝ հասնելով $109,1 հազար...
Աղբյուր` Panorama.am
11:47
Դուք մնացել եք հայդուկ. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Դրակուլան ձեր համեմատ խարիզմատիկ կերպար էր»
Աղբյուր` Panorama.am
11:40
Ջրային պարեկներն 241 կգ սիգ են հայտնաբերել
Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 14-րդ կմ-ին հունվարի 15-ին, ժամը 23.20-ին, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հայաստանցի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով
Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700...
Աղբյուր` Panorama.am
11:12
Երբ հանձնեցիք Քելբաջարն ու Լաչինը, Ալիևը հայտարարեց՝ նախորդ բանակցային տրամաբանության մեջ դրանք հավերժ մնալու էին հայկական. Հայկ Մամիջանյան
«Ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է, բայց բացի ձեզանից որևէ մեկի վրա բարդել Արցախի հանձնումը, անհնար է ստացվի։ Փողոցում հարցնենք՝ ով է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
11:03
Դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական ներազգային ատելության ահավոր մի օրինակ է. Գեղամ Մանուկյանը՝ Սիրունյանի մասին
«Մինչև հարցի քվեարկությունն ես առնվազը ՔՊ խմբակցության պատգամավորներին կոչ կանեմ ծանոթանալ բարեվարքության այն եզրակացությանը, որը տվել է...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը ազատման դիմում է գրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսներիկ դեմ հարուցված քրեական գործով  որպես հանրային մեղադրող հանդես եկոց Պետրոս Պետրոսյանն...
Աղբյուր` Panorama.am
10:45
Աննա Մկրտչյանը Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության պատին
«Այս մետաղի ջարդոնից, կեղծիքից ջնջել են ոչ միայն Ակնան, այլև  մեր հայրենիքի ուղիղ կեսը։ Հիմա էլ եկել հայրենավաճառության գլխին նստել...
Աղբյուր` Panorama.am
10:37
Մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ բարերար
2024թ. օգոստոսի 26-ից գործարկվել է Barerar.am կայքը և հավելվածը, որը հնարավորություն է տալիս առանց որևէ միջնորդի կամ միջնորդության, ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ամեն օրս օրհնություն է ու շնորհ. Անի Քոչար
Լրագրող, բլոգեր, մոդել Անի Քոչարն այսօր նշում է ծնդյան տարեդարձը։ Ինսթագրամի իր էջում նա լուսանկարներ  է հրապարակել ու գրել. «մեն...
Աղբյուր` Panorama.am
10:31
ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
Ազգային ժողովի հերթական նստաշրջանը մեկնարկեց ՀՀ օրհներգով՝ երգչախմբի կատարմամբ։ Օրհներգը հնչեց փոփոխված տարբերակով։ Այնուհետև ԱԺ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռուսաստանցիները սկսել են Վրաստանում ավելի շատ անշարժ գույք գնել
2024 թվականին արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու ռուսաստանցիների պահանջարկը նախորդ տարվա համեմատ նվազել է 6%-ով, իսկ Թայլանդը դարձել է...
Աղբյուր` Panorama.am
09:56
Սուրեն Սարգսյան. Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է
«Թրամփի այսօրվա երդմնակալության ելույթը նախանշելու է իր ներքին և արտաքին քաղաքական անելիքներն ու մոտեցումները»
Աղբյուր` Panorama.am
09:50
Սա խելագարություն չէ, այլ նույնիսկ` ավելին. Հրատապ գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին. Թ. Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել իր միջազգային գործընկերներին և մի շարք միջազգային կազմակերպությունների:...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անհրաժեշտ է դասեր քաղել մեր ոչ հեռու անցյալից. Հակոբ Հակոբյան
«Մենք կարիք ունենք իրատեսական և ադեկվատ գործողությունների ճանապարհային քարտեզի»:
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս հայհոյանքների հեղինակին ՔՊ-ն առաջադրում է ԲԴԽ անդամ
Ազգային ժողովի խորհրդի նիստում հաստատվել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի և հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Հունվարի 20-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 20-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38  դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
ՀԱԿ. Անընդունելի է Մինսկի Խմբի համանախագահողների ու Հայաստանի իշխանությունների անգործությունն ու անտարբերությունը գերեվարված Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ
Արցախի Հանրապետության ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում սկսված «դատավարությունների» վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է....
Աղբյուր` Panorama.am
08:50
Մահացել է Պապիկյանի պապիկը
Մահացել է պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի պապիկը՝ Սուրեն Շամիրի Պապիկյանը։ Այս տարի կլրանար նրա 100-ամյակը:...
Աղբյուր` Panorama.am
08:34
Հանրապետության ճանապարհներին ձյուն է, բուք ու մերկասառույց
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
08:27
Հունվարի 20-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:24
Խոշոր վթար Վեդի-Երևան ավտոճանապարհին
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 20-ին, ժամը 04:57-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղում տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
23:06
Մենք ասում ենք ամենահին քրիստոնեական պետությունն ենք, Հայաստանում ասում են՝ մենք ենք ամենահինը. Զուրաբիշվիլի
Վաղը Վրաստանը կարող է կամ մեծ հաջողություն դառնալ Ամերիկայի համար, կամ մեծ խնդիր կովկասյան տարածաշրջանում։ Այդ մասին ասել է Վրաստանի հինգերորդ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ստամբուլում հարգել են Հրանտ Դինքի հիշատակը
Ստամբուլահայ Երգչուհի Սիբիլը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է տարածել այսօր Ստամբուլի «Ակոս» թերքի խմբագրատան դիմաց...
Աղբյուր` Panorama.am
19:57
Թուրքիայի հատուկ ծառայությունների ինքնաթիռով են արտահանձնվածներին Երևանից տեղափոխել
Թուրքական ԶԼՄ-ները կադրեր են հրապարակել Թուրքիայում հետախուզվող հանցավոր խմբավորման անդամներին Հայաստանից արտահանձնման մասին...
Աղբյուր` Panorama.am
19:40
Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան
Իրանը կզարգացնի Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմական և անվտանգության ոլորտներում, որպեսզի «թշնամին չկարողանա հեշտությամբ ոչնչացնել...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հայաստանը երկու անձի արտահանձնել է Թուրքիային
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկատվություն է հայտնել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
17:27
Պարզվեց նախագահ Սարգսյանը դիտում էր եթերը ու հայտնեց, որ կգա հյուր «Իմնեմնիմի» podcast-ին. Վազգեն Սաղաթելյան
«Իմնեմնիմի» podcast-ի համահիմնադիր Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է «Երեկվա «Իմնեմնիմի»-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}