Աթենքում նռնակ են նետել ՌԴ հյուպատոսության մոտ գտնվող ոստիկանական անցակետի վրա
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում գիշերը նռնակ են նետել Ռուսաստանի հյուպատոսության շենքի մոտ գտնվող ոստիկանական անցակետի վրա:
Հունաստանում ՌԴ դեսպանատանը հղում անելով՝ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ
նռնակը նետել են մոտոցիկլետով երկու անհայտ անձ։
Նշվում է, որ միջադեպից ոչ ոք չի տուժել, միայն աննշան նյութական վնաս են հասցրել: ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժինը գտնվում է Աթենքի հյուսիսում գտնվող Խալանդրիի շրջանում: Այժմ հյուպատոսության մոտ գտնվող տարածքը ոստիկանության կողմից շրջափակված է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին