Բալիում հզոր ալիքը հարվածել է լուսանկարվող աղջկան
Բալիում լուսանկարվելու ընթացքում հզոր ալիքը ծածկել է զբոսաշրջիկին։ Զբոսաշրջային Bali Livin պորտալը հրապարակել է միջադեպից կադրեր։
Տեսանյութում երևում է, որ աղջիկը լուսանկարվում է քարափի եզրին, հանկարծ հսկայական ալիքը հարվածում է նրան։ Ռիա նովոստին գրում է, որ զբոսաշրջիկը ստացել է վնասվածքներ։
«Ծանուցում. ալիքները միշտ հայտնվում են ամենաանսպասելի պահերին, այդ իսկ պատճառով ցանկալի է շատ չմոտենալ ծայրերին, այլապես շատ արագ կփոշմանեք, որ նման որոշում եք կայացրել»,- նշված է գրառման մեջ։
花季少女,巨浪吞噬,命懸一線 pic.twitter.com/qTo7vDyDRu
— 人民日報 People's Daily (@PDChinese) March 17, 2019
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին