Թրամփի երկրպագուն խոստովանել է, որ ռումբեր է ուղարկել քաղաքական գործիչներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրպագու Ցեզար Սեյոկը, որին մեղադրում են ամերիկացի քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին պայթուցիկ սարքեր ուղարկելու համար, խոստովանել է հանցանքը:
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, 56-ամյա տղամարդը պատմել է, որ պայթուցիկները պատրաստել է հրավառության համար նախատեսված վառոդով:
«Ես գիտեի, որ այն ինչ անում եմ սխալ է: Շատ եմ ցավում»,-ասել է նա:
Սեյոկը նշել է, որ չի ցանկացել, որպեսզի ռումբերը պայթեն, բայց հասկացել է, որ դա կարող է տեղի ունենալ: Խոստովանական ցուցմունքը նա տվել է Մանհեթենի դատարանում, որտեղ էլ ընթերցվել է 65 կետից բաղկացած մեղադրական եզրակացությունը:
Ոստիկանությունը Սեյոկին ձերբակալել էր 2018-ի հոկտեմբերին՝ Թրամփի հակառակորդ քաղաքական գործիչներին ռումբեր ուղարկելու կասկածանքով: Սկզբում նա հերքում էր իր մեղավորությունը:
Հոկտեմբերի 22- 26-ը հայտնաբերվել էր 12 պայթուցիկ: Դրանք ուղարկվել էին նախկին պետքարտուղար, նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին, նախկին նախագահ Բարաք Օբամային, նախկին գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերին, սենատոր Քորի Բուքերին, դերասան Ռոբերտ Դե Նիրոյին և միլիարդատեր Ջորջ Սորոսին: Ներկայացուցիչների պալատի անդամ Մաքսին Ուոթերսին և նախկին փոխնախագահ Ջո Բայդենին երկուական ռումբ էր ուղարկվել: Բացի այդ ԿՀՎ նախկին տնօրեն Ջոն Բրենանի և ԱՄՆ ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջեյմս Կլեպպերի անունով ծանրոցները բերվել էին CNN-ի գրասենյակ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին