Իզմիրում Նովրուզի տոնակատարության ժամանակ PKK-ի լոզունգներ հնչեցնողները ձերբակալվել են
Մեծությամբ Թուրքիայի 3-րդ քաղաքում՝ Իզմիրում, բնակվող տասնյակ հազարավոր քրդեր նովրուզի տոնը նշելու համար մարտի 21-ին հավաքվել են քաղաքի հրապարակներից մեկում:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) կազմակերպած միջոցառման ժամանկ ելույթներ են ունեցել ԺԴԿ-ից ընտրված մեջլիսի պատգամավորներ ու կուսակցության այլ ներկայացուցիչներ: Միջոցառումն ուղեկցվել է Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության լոզունգների վանկարկումներով: Հավաքվածներից որոշներն էլ պարզել են ՔԲԿ-ի դրոշներ ու կառույցը խորհրդանշող այլ պաստառներ:
Հավաքը վերահսկող թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 13 մասնակցի, որոնք, ըստ ոստիկանության, ՔԲԿ-ական դրոշներ են պարզել:
Միջոցառման ժամանակ ելույթ ունեցած քրդամետ կուսակցության անդամների խոսքի հիմնական թեման եղել է օրեր անց՝ մարտի 31-ին է Թուրքիայում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման ընտրությունները:
Քուրդ գործիչները ժողովրդին հորդորել են Իզմիրում, որտեղ ԺԴԿ-ն քաղաքապետի թեկնածու չի առաջադրել, իրենց ձայնը տալ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության կազմած «Ժողովուրդ» դաշինքի թեկնածուների հետ մրցակցող թեկնածուին:
ԺԴԿ-ականները հայտարարել են, որ ևս մի քանի մեծ քաղաքներում, որտեղ կուսակցությունը թեկնածու չի առաջադրել, իր համակիրներին կոչ է արել ձայն չտալ Էրդողանի ու ազգայնականների կազմած դաշինքի թեկնածուներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին