«Իրատես». Ծառուկյանը «ինքնըստինքյան» դեմ դուրս եկավ ապամոնտաժումների թրենդին
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե հենց էնպես չէր, որ Գագիկ Ծառուկյանը ոչ խիստ բացահայտ, այնուհանդերձ «ինքնըստինքյան» դեմ դուրս եկավ իշխանությունների ապամոնտաժումների թրենդին: Բանն այն է, որ կինո «Մոսկվայի հարևանությամբ նրա նախաձեռնությամբ կառուցվող, բավականին լուրջ ներդրումային փաթեթով` «Կեմպինսկի» հյուրանոցի շինարարությունը նույնպես դադարեցվել է։
«Ալեն-Էլեն» հաստատությունը դատական հայց է ներկայացրել վերջինիս նկատմամբ, թե հյուրանոցի շինարարությունը իր «արևը» կտրում է: Ի դեպ, շինարարական աշխատանքների կասեցման խնդիրներ ունեն անգամ յուրայինները` իշխանությունում Կարգին Հայկոն` լուրջ խնդիրներ է առաջացրել նաև «Ռոսիա մոլի» շինարարական աշխատանքների մասով, բանը հասել է «դիվանբաշուն», վերջինս էլ հրահանգել է լինել մաքսիմալ օբյեկտիվ, Կարգին Հայկոն էլ խիստ օբյեկտիվ է գտնվել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին