Լոռին ընկերական խաղում կամային հաղթանակ տարավ Լոկոմոտիվի նկատմամբ
Օգտվելով Հայաստանի առաջնությունում միջազգային խաղերով պայմանավորված դադարից` «Լոռին» ու «Լոկոմոտիվն» այսօր` մարտի 22-ին, ընկերական հանդիպում են անցկացրել Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում:
Հանդիպումն ավարտվել է «Լոռիի»` 4:3 հաշվով հաղթանակով: Հատկանշական է, որ առաջին կեսից հետո «Լոռին» պարտվելիս է եղել 0:1 հաշվով:
«Լոկոմոտիվի» կազմում մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Օլեգ Լուցենկոն, և դուբլ է ձևակերպել Գեղամ Թումբարյանը:
Հիշեցնենք` «Լոռին» Բարձրագույն խմբի 23 տուրից հետո 30 միավոր է վաստակել և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: Առաջնության շրջանակում իր հաջորդ հանդիպումն Արթուր Պետրոսյանի սաները կանցկացնեն մարտի 31-ին` Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում ընդունելով «Արարատին»
Իսկ «Լոկոմոտիվը», որը հանդես է գալիս Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում, 22 խաղ է անցկացրել ու 40 միավորով գտնվում է 4-րդ տեղում: Մարտի 27-ին թիմը Ձորաղբյուրի մարզահամալիրում կընդունի «Երևանին»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին