Արթուր Հովհաննիսյանն ու Սուրեն Քրմոյանն ազատվել են արդարադատության փոխնախարարի պաշտոններից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արթուր Հովհաննիսյանն ազատվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
Որոշման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Հովհաննիսյանին ազատել արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»
Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Սուրեն Քրմոյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:
»Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Քրմոյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան