«Հրապարակ». Խմորումներ են սկսվել ՔՊ կուսակցությունում
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագրի» մայիսին սպասվող համագումարին ընդառաջ, արդեն խմորումներ են սկսվել կուսակցությունում։ Բանն այն է, որ համագումարին պետք է նոր վարչություն ընտրվի, և շատերն են պայքարում մնալ կամ ընդգրկվել կուսակցության ղեկավար կազմում, որտեղ անմիջապես մասնակցում են որոշումների կայացմանը։ Հարցը հատկապես սուր է դրված փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ, որը համարվում է Փաշինյանի չհայտարարված մրցակիցը, կառավարության «գորշ կարդինալը»։
Նա, ասում են, ինտենսիվ աշխատում է թիմում յուրայիններ հավաքագրելու ուղղությամբ, քանի որ վարչության անդամին, ՔՊ ընդունած ներքին կանոնադրությամբ, ընտրում են գաղտնի քվեարկությամբ։ Վարչությունում ընդգրկվելու հավակնություններ են դրսևորում Մխիթար Հայրապետյանը, Մակունցը և այլք։ Ներկայումս ՔՊ վարչությունը 13 հոգուց է բաղկացած, չի բացառվում, որ կազմն ընդլայնվի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին