Մակրոնի լուսանկարները զանգվածաբար գողանում են քաղաքապետարաններից
Վերջին ամսվա ընթացքում արձանագրվել է ֆրանսիական մի քանի քաղաքապետարաններից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիմանկարների առևանգման դեպքեր։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է La Parisien-ը։
Ներկա պահին, գողացված է 26 դիմանկար։ Քննությունը դեռ չի կարողանում հայտնաբերել դրանցից որևէ մեկը։ Քննչական գործողությունների ընթացքում ձերբակալվել է 21 մարդ և իրականացվել է 14 խուզարկություն։
Նշվում է, որ դեղին բաճկոններով մարդիկ մտնում են քաղաքապետարանների շենքեր և առանց խոչընդոտի վերցնում են Ֆրանսիայի նախագահի լուսանկարները։ Գողության շատ դեպքեր հեռարձակվել են սոցցանցերով։
Հստակեցվում է, որ այս ակցիան նախաձեռնել են էկոլոգիական շարժման ակտիվիստները՝ փորձելով հրավիրել ուշադրությունը «կլիմայի փոփոխության կանխարգելման հարցում իշխանությունների անգործության վրա»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան